Թուրքիայում ԵՄ հիմնարար արժեքները ոտնատակ են արվում. Գերմանիայի արդարադատության նախարար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը խստորեն դատասպարտել է Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության փաստը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
«Թուրքիայում Եվրամիության հիմնարար արժեքները ոտնատակ են արվում»,- նշել է Մաասը: Նա ընդգծել է, որ թուրքական պետությունում տեղի ունեցող զարգացումները բացասաբար են ազդելու Եվրամիությանն անդամակցության գործընթացի վրա:
Անդրադառնալով Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնմանը` նախարարը փաստել է, որ դա կդառնա ԵՄ հետ բանակցային գործընթացի վերջը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



