Թուրքիայում ԵՄ հիմնարար արժեքները ոտնատակ են արվում. Գերմանիայի արդարադատության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը խստորեն դատասպարտել է Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության փաստը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
«Թուրքիայում Եվրամիության հիմնարար արժեքները ոտնատակ են արվում»,- նշել է Մաասը: Նա ընդգծել է, որ թուրքական պետությունում տեղի ունեցող զարգացումները բացասաբար են ազդելու Եվրամիությանն անդամակցության գործընթացի վրա:
Անդրադառնալով Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնմանը` նախարարը փաստել է, որ դա կդառնա ԵՄ հետ բանակցային գործընթացի վերջը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



