Պետդեպը պատրաստ չէ վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը պատրաստ չէ վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ սիրիական հակամարտության կարգավորման թեմայով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Կիրբին այդ կերպ է մեկնաբանել չինացի դիվանագետի համապատասխան առաջարկը։
«Երախտապարտ ենք գաղափարի համար, սակայն մենք արդեն բազմիցս փորձել ենք աշխատել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ»,-ասել է նա։
Կիրբիի խոսքով՝ այդ փորձերը ոչինչի չեն հանգեցրել, քանի որ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները։
Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Կիրբին հայտարարել էր, որ Հալեպի խաղաղ բնակիչներն օգուտ չեն ստանում Ռուսաստանի կողմից քաղաքում սահմանված մարդասիրական դադարներից։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



