Պետդեպը պատրաստ չէ վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը պատրաստ չէ վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ սիրիական հակամարտության կարգավորման թեմայով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Կիրբին այդ կերպ է մեկնաբանել չինացի դիվանագետի համապատասխան առաջարկը։
«Երախտապարտ ենք գաղափարի համար, սակայն մենք արդեն բազմիցս փորձել ենք աշխատել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ»,-ասել է նա։
Կիրբիի խոսքով՝ այդ փորձերը ոչինչի չեն հանգեցրել, քանի որ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները։
Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Կիրբին հայտարարել էր, որ Հալեպի խաղաղ բնակիչներն օգուտ չեն ստանում Ռուսաստանի կողմից քաղաքում սահմանված մարդասիրական դադարներից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



