Վրաստանի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի
INTERNATIONAL NEWSՎրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում նորից 3 հայ պատգամավոր կլինի՝ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը: Այս մասին հայտնում են Վրաստանի հայ համայնքից: Աղբյուրի խոսքով՝ խորհրդարան է անցել 4 ադրբեջանցի պատգամավոր:
Ինչ վերաբերում է կուսակցությունների միջեւ մանդատների բաշխմանը, ապա չնայած երկրորդ փուլի քվեարկության արդյունքների ամփոփումը դեռ շարունակվում է, արդեն հայտնի է պատգամավորների կոնկրետ թիվը:
«Հայրենասերների դաշինքը» ստացել է 6 մանդատ, «Միասնական ազգային շարժումը»՝ 27, «Արդյունաբերողներ» կուսակցության ներկայացուցիչը ստացել է մեկ մանդատ, մեկ մանդատ էլ անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին: «Վրացական երազանքը» ստացել է 115 մանդատ եւ 150 պատգամավորից բաղկացած խորհրդարանում ձեւավորել է մեծամասնություն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



