Վրաստանի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում նորից 3 հայ պատգամավոր կլինի՝ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը: Այս մասին հայտնում են Վրաստանի հայ համայնքից: Աղբյուրի խոսքով՝ խորհրդարան է անցել 4 ադրբեջանցի պատգամավոր:
Ինչ վերաբերում է կուսակցությունների միջեւ մանդատների բաշխմանը, ապա չնայած երկրորդ փուլի քվեարկության արդյունքների ամփոփումը դեռ շարունակվում է, արդեն հայտնի է պատգամավորների կոնկրետ թիվը:
«Հայրենասերների դաշինքը» ստացել է 6 մանդատ, «Միասնական ազգային շարժումը»՝ 27, «Արդյունաբերողներ» կուսակցության ներկայացուցիչը ստացել է մեկ մանդատ, մեկ մանդատ էլ անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին: «Վրացական երազանքը» ստացել է 115 մանդատ եւ 150 պատգամավորից բաղկացած խորհրդարանում ձեւավորել է մեծամասնություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



