Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Կառավարության հաջողության գրավականը օրենքի ընտրովի կիրառման բացառումն է

BLOG

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բավական երկար ժամանակ ինչպես սոցցանցերում, այնպես էլ իրական կյանքում հետևում եմ Կ. Կարապետյանի կառավարության վերաբերյալ կարծիքներին, գնահատականներին: Հիմնականում այդ կարծիքները օբյեկտիվ հոռետեսական են: Սակայն կան մարդիկ, անհատներ, ովքեր ակնհայտորեն չարախնդում ու «հաճույքից գալարվում» են առկա վիճակում Կառավարության առջև ծառացած ամեն նոր խնդրին զուգահեռ: Դրա պատճառներին անիմաստ է անդրադառնալը: Եվ, իհարկե, կա մարդկանց հավանաբար ավելի փոքր մի «զանգված», ովքեր իրոք կարծում են, որ նորանշանակ կառավորությունը կհաջողի՝ հասկանալով, որ դա շատ բարդ բան է:

Վարչապետի վերջին հեռուստաելույթից հետո պարզ դարձավ, որ նրա «ճգնաժամային» ծրագրի մեխը «օրենքի գերակայության հաստատումն» է. օրենքի գերակայություն տնտեսության ամենատարբեր՝ ներկրման/արտահանման, մոնոպոլիաների դեմ պայքար/չպայքարի, էներգակիրների ներկրման, ներքին առևտրի ու արտադրության և մի շարք այլ ոլորտներում: Մյուս կարևորագույն մեխը՝ բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է, ըստ որի էլ՝ երկրում տնտեսական վիճակը տրամաբանորեն կկազդուրվի, քաղաքացին կսկսի ավելի լավ ապրել: Եվ այս բոլոր դիտարկումներն առանց նախորդ կառավարությունների՝ արած-չարածին գնահատական տալու: :)

Փաստորեն, օրենքի գերկայության հաստատումն է Կառավարության հիմնական գերակայությունը: Այդ նպատակին հասնելու համար մի կողմից պետք է ունենալ ինստիտուցիոնալ արդյունավետ գործառնող պետական-կառավարման համակարգ, մյուս կողմից՝ իրավական/քաղաքացիական հարթությունում գրագետ քաղաքացիներ: Պարզ է, որ 1000$ կաշառք վերցնող դատավորին/դասախոսին բռնելով, ըստ բոլոր «հայտնի ու անհայտ սոցհարցումների», ամենից կոռումպացված դատաիրավական կամ, ասենք, կրթական ոլորտներում ոչինչ չի փոխվի: Հայցել օրենքի գերկայության վերականգնմանը մի երկրում, որտեղ անձնականը որոշում է ամեն բան, նույնպես մշուշոտ հեռանկար է: Մյուս կողմից՝ նստել, սպասել, թե երբ մի օր քաղաքացիդ իրավագիտակից է դառնալու ու իր սոցիալական վարքը կառուցելու ըստ օրենքի ու իրավունքի սկզբունքների, նույնպես ոչ նախանձելի ու ոչ մոտալուտ հեռանկար է:

Ուրեմն՝ ինչ անե՞լ… Եթե անկեղծ, իմ հարցադրումների պատասխանը ես չունեմ: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչից է պետք սկսել: Սակայն մի բան աներկբա է. հետևանքների դեմ պայքարելով՝ հաջողության չենք հասնի: Պատժե՛ք մեղավորներին, պատժե՛ք խիստ ու սկզբունքորեն (պետական յուրացումներ, անարդյունավետ կառավարում, բյուջեի վատնումներ, անօրինական մրցույթներ ու կանխակալ արդյունքներ) և, ընդունելով նախորդ լրջագույն թերացումները, փորձենք առաջ նայել, քանի որ իրականում մեր վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ: Ու հասարակությունը, քաղաքացին հավատով, հարգանքով ու հետևողականությամբ առնվազն կփորձի փոփոխվելու քայլեր ձեռնարկել: Իսկ «չինովնիկը» քայլ առ քայլ կվախենա օրինազանցություն անելուց, կաշառք վերցնելուց: Իհարկե, սա հեշտ գործ չէ, սակայն ակնհայտ ու հանրամատչելի ճշմարտություն է:

Մյուս կողմից՝ օրենքի ընտրովիությանը դիմագրավելու համար բավական հմուտ ու սկզբունքային կադրեր են պետք, վստահելի մարդիկ, ովքեր չեն գայթակղվի իրենց աշխատավարձից մի քանի անգամ մեծ կաշառքի առաջարկներով, այլ հետողական կլինեն իրենց գործում՝ միաժամանակ ստանալով պատկառելի վարձատրություն ու օբյեկտիվ գնահատական: «Հայրենասիրական» դրդապատճառներից ելնելով՝ փոփոխություններ անելը անհեռանկար ու անիրատեսական գործ է:

Ու կարծում եմ՝ մի կարևոր բան նույնպես պետք է հաշվի առնել. եթե բարեփոխումների գործընթացը գեթ մեկ դեպքում երկակի ստանդարտներով առաջնորդվեց, ուրեմն՝ մենք արդյունքի երաշխավորված չենք հասնելու:

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys