Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարության հաջողության գրավականը օրենքի ընտրովի կիրառման բացառումն է

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բավական երկար ժամանակ ինչպես սոցցանցերում, այնպես էլ իրական կյանքում հետևում եմ Կ. Կարապետյանի կառավարության վերաբերյալ կարծիքներին, գնահատականներին: Հիմնականում այդ կարծիքները օբյեկտիվ հոռետեսական են: Սակայն կան մարդիկ, անհատներ, ովքեր ակնհայտորեն չարախնդում ու «հաճույքից գալարվում» են առկա վիճակում Կառավարության առջև ծառացած ամեն նոր խնդրին զուգահեռ: Դրա պատճառներին անիմաստ է անդրադառնալը: Եվ, իհարկե, կա մարդկանց հավանաբար ավելի փոքր մի «զանգված», ովքեր իրոք կարծում են, որ նորանշանակ կառավորությունը կհաջողի՝ հասկանալով, որ դա շատ բարդ բան է:

Վարչապետի վերջին հեռուստաելույթից հետո պարզ դարձավ, որ նրա «ճգնաժամային» ծրագրի մեխը «օրենքի գերակայության հաստատումն» է. օրենքի գերակայություն տնտեսության ամենատարբեր՝ ներկրման/արտահանման, մոնոպոլիաների դեմ պայքար/չպայքարի, էներգակիրների ներկրման, ներքին առևտրի ու արտադրության և մի շարք այլ ոլորտներում: Մյուս կարևորագույն մեխը՝ բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է, ըստ որի էլ՝ երկրում տնտեսական վիճակը տրամաբանորեն կկազդուրվի, քաղաքացին կսկսի ավելի լավ ապրել: Եվ այս բոլոր դիտարկումներն առանց նախորդ կառավարությունների՝ արած-չարածին գնահատական տալու: :)

Փաստորեն, օրենքի գերկայության հաստատումն է Կառավարության հիմնական գերակայությունը: Այդ նպատակին հասնելու համար մի կողմից պետք է ունենալ ինստիտուցիոնալ արդյունավետ գործառնող պետական-կառավարման համակարգ, մյուս կողմից՝ իրավական/քաղաքացիական հարթությունում գրագետ քաղաքացիներ: Պարզ է, որ 1000$ կաշառք վերցնող դատավորին/դասախոսին բռնելով, ըստ բոլոր «հայտնի ու անհայտ սոցհարցումների», ամենից կոռումպացված դատաիրավական կամ, ասենք, կրթական ոլորտներում ոչինչ չի փոխվի: Հայցել օրենքի գերկայության վերականգնմանը մի երկրում, որտեղ անձնականը որոշում է ամեն բան, նույնպես մշուշոտ հեռանկար է: Մյուս կողմից՝ նստել, սպասել, թե երբ մի օր քաղաքացիդ իրավագիտակից է դառնալու ու իր սոցիալական վարքը կառուցելու ըստ օրենքի ու իրավունքի սկզբունքների, նույնպես ոչ նախանձելի ու ոչ մոտալուտ հեռանկար է:

Ուրեմն՝ ինչ անե՞լ… Եթե անկեղծ, իմ հարցադրումների պատասխանը ես չունեմ: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչից է պետք սկսել: Սակայն մի բան աներկբա է. հետևանքների դեմ պայքարելով՝ հաջողության չենք հասնի: Պատժե՛ք մեղավորներին, պատժե՛ք խիստ ու սկզբունքորեն (պետական յուրացումներ, անարդյունավետ կառավարում, բյուջեի վատնումներ, անօրինական մրցույթներ ու կանխակալ արդյունքներ) և, ընդունելով նախորդ լրջագույն թերացումները, փորձենք առաջ նայել, քանի որ իրականում մեր վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ: Ու հասարակությունը, քաղաքացին հավատով, հարգանքով ու հետևողականությամբ առնվազն կփորձի փոփոխվելու քայլեր ձեռնարկել: Իսկ «չինովնիկը» քայլ առ քայլ կվախենա օրինազանցություն անելուց, կաշառք վերցնելուց: Իհարկե, սա հեշտ գործ չէ, սակայն ակնհայտ ու հանրամատչելի ճշմարտություն է:

Մյուս կողմից՝ օրենքի ընտրովիությանը դիմագրավելու համար բավական հմուտ ու սկզբունքային կադրեր են պետք, վստահելի մարդիկ, ովքեր չեն գայթակղվի իրենց աշխատավարձից մի քանի անգամ մեծ կաշառքի առաջարկներով, այլ հետողական կլինեն իրենց գործում՝ միաժամանակ ստանալով պատկառելի վարձատրություն ու օբյեկտիվ գնահատական: «Հայրենասիրական» դրդապատճառներից ելնելով՝ փոփոխություններ անելը անհեռանկար ու անիրատեսական գործ է:

Ու կարծում եմ՝ մի կարևոր բան նույնպես պետք է հաշվի առնել. եթե բարեփոխումների գործընթացը գեթ մեկ դեպքում երկակի ստանդարտներով առաջնորդվեց, ուրեմն՝ մենք արդյունքի երաշխավորված չենք հասնելու:

Հոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը