Այդ սարսափելի Հելոուինը. Կանադայից քույր եւ եղբայր գիշերել են կոմս Դրակուլայի ամրոցում, դագաղների մեջ
LIFEԿանադայից քույր եւ եղբայր Թամի եւ Ռոբին Վարմաներն այս գիշերը, հավանաբար, երբեք չեն մոռանա: NY Post-ը գրում է, որ նրանք Airbnb կայքի հայտարարած մրցույթի հաղթող են ճանաչվել, որին 88 հազար մարդ է մասնակցել:

Մասնակիցներին առաջարկվել է երեւակայել, թե ինչ կասեին հայտնի վամպիրին, եթե դեմ առ դեմ հանդիպեին նրան:

Ի դեպ, Թամիի եւ Ռոբինի հանգուցյալ պապիկը՝ Դեւենդրա Վարման, գոթական գրականության եւ կոմս Դրակուլայի մասին առասպելների հարցով աշխարհի առաջատար մասնագետներից մեկն է եղել:

Երիտասարդներին թույլատրել են զբոսնել ամրոցի սենյակներով, մոմերի լույսի ներքո ընթրիք են մատուցել եւ առաջարկել քնել դագաղներում. այս ամենը՝ Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպում նկարագրված ամրոցում:

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



