Այդ սարսափելի Հելոուինը. Կանադայից քույր եւ եղբայր գիշերել են կոմս Դրակուլայի ամրոցում, դագաղների մեջ
ԼԱՅՖԿանադայից քույր եւ եղբայր Թամի եւ Ռոբին Վարմաներն այս գիշերը, հավանաբար, երբեք չեն մոռանա: NY Post-ը գրում է, որ նրանք Airbnb կայքի հայտարարած մրցույթի հաղթող են ճանաչվել, որին 88 հազար մարդ է մասնակցել:

Մասնակիցներին առաջարկվել է երեւակայել, թե ինչ կասեին հայտնի վամպիրին, եթե դեմ առ դեմ հանդիպեին նրան:

Ի դեպ, Թամիի եւ Ռոբինի հանգուցյալ պապիկը՝ Դեւենդրա Վարման, գոթական գրականության եւ կոմս Դրակուլայի մասին առասպելների հարցով աշխարհի առաջատար մասնագետներից մեկն է եղել:

Երիտասարդներին թույլատրել են զբոսնել ամրոցի սենյակներով, մոմերի լույսի ներքո ընթրիք են մատուցել եւ առաջարկել քնել դագաղներում. այս ամենը՝ Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպում նկարագրված ամրոցում:

1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



