Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել Եվրոպան. Լեհաստան
INTERNATIONAL NEWSՌուսաստանը հետևողականորեն և համակարգված ձևով ձգտում է ապակայունացնել քաղաքական օրակարգը Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը՝ փոխանցում է polradio-ն։
Մացերևիչի խոսքով՝ Ռուսաստանի սպառազինման մակարդակն ու գործողությունների ագրեսիվությունը, հատկապես վերջին շրջանում, հանդիսանում են աննախադեպ և գերազանցում նորմայի սահմանները։ Լեհ նախարարը նշել է, որ չնայած Ռուսաստանից պետք չէ վախենալ, սակայն պետք է հասկանալ, որ «Ռուսաստանը համակարգված կերպով և հետևողականորեն ձգտում է ապակայունացնել Եվրոպան, ապակայունացնել Եվրոպայում քաղաքական օրակարգը»։
Դրա հետ մեկտեղ նախարարը հայտարարել է հունվարին Լեհաստանում տանկային բրիգադ տեղակալելու ՆԱՏՕ-ի պլանների մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



