Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել Եվրոպան. Լեհաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հետևողականորեն և համակարգված ձևով ձգտում է ապակայունացնել քաղաքական օրակարգը Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը՝ փոխանցում է polradio-ն։
Մացերևիչի խոսքով՝ Ռուսաստանի սպառազինման մակարդակն ու գործողությունների ագրեսիվությունը, հատկապես վերջին շրջանում, հանդիսանում են աննախադեպ և գերազանցում նորմայի սահմանները։ Լեհ նախարարը նշել է, որ չնայած Ռուսաստանից պետք չէ վախենալ, սակայն պետք է հասկանալ, որ «Ռուսաստանը համակարգված կերպով և հետևողականորեն ձգտում է ապակայունացնել Եվրոպան, ապակայունացնել Եվրոպայում քաղաքական օրակարգը»։
Դրա հետ մեկտեղ նախարարը հայտարարել է հունվարին Լեհաստանում տանկային բրիգադ տեղակալելու ՆԱՏՕ-ի պլանների մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



