Քաղաքացին արգելափակվել է վերելակում եւ վնասվածքներ ստացել
SOCIETYՀոկտեմբերի 30-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել վերելակում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռ. Դ.-ի (ծնվ. 1954թ.) ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Դ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



