Քաղաքացին արգելափակվել է վերելակում եւ վնասվածքներ ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 30-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել վերելակում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռ. Դ.-ի (ծնվ. 1954թ.) ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Դ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



