Սա իմանալուց հետո Դուք ամեն օր քնելուց առաջ կմերսեք Ձեր ոտքերը
LIFEՕրվա ընթացքում մեր ոտքերը մեզ օգնում են այստեղ ու այնտեղ հասնել, սակայն հաճախ մենք մոռանում ենք հոգ տանել դրանց մասին։ Ամեն օր քնելուց առաջ ոտքերը մերսելը հրաշքներ կարող է գործել, ինչպես օրինակ.

♦ Լավացնել արյան շրջանառությունը
Եթե արյան շրջանառության խնդիր ունես կամ ամբողջ օրը գրասենյակում նստած ես անցկացնում, ապա ամեն օր քնելուց առաջ ոտքերը մերսելը հրաշալի միջոց է արյան շրջանառությունը լավացնելու համար։
♦ Իջեցնել արյան ճնշումը
Արյան հոսքը լավացնելուց բացի, ոտքերի մերսումը կարող է օգնել կանխել արյան բարձր ճնշումը։ Այն նաև օգնում է լավացնել տրամադրությունն ու նվազեցնում է անհանգստությունը։
♦ Հանգստացնել գլխացավը
Տարօրինակ է հնչում, որ ոտքերը մերսելը կարող է հանգստացնել գլխացավը, սակայն սա աշխատող միջոց է։ Միգրենն ու գլխացավերը կարող են իսկապես հանգստանալ ոտնաթաթերի մերսման շնորհիվ։ Փորձեք ինքներդ։
♦ Հանգստացնել դաշտանի ախտանիշները
Դաշտանը երբեմն կարող է դժոխային լինել, այնպես որ, տղանե՛ր, հաջորդ անգամ, երբ ձեր ընկերուհիների մոտ կլինեն այդ հերթական օրերը, մերսեք նրանց ոտքերը։
♦ Նվազեցնել հեղուկի ավելցուկային կուտակումների այտուցները
Հեղուկի ավելցուկային կուտակումների այտուցները հատկապես հատուկ են հղիության ժամանակաշրջանին։ Առողջ սնունդն ու բավականաչափ քունը նույնպես կարող է օգնել։



