Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական սերնդափոխության հրամայականը

ANALYSIS

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ հայաստանյան քաղաքական  դաշտում  գծագրվում են առաջիկա  խմորումները։ Ասպարեզում հայտնվում են ուժեր և անհատներ, որոնք քաղաքական կյանք մտնելու հայտ են ներկայացնում։ Նման գործընթացները կանխատեսելի և տրամաբանական են՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ 2017-ի ընտրությունները անցկացվելու են արդեն նոր Սահմանադրությանը համահունչ։ Սակայն բոլոր այս գործընթացներում նկատելի են մի շարք բացասական իրողություններ, որոնք վկայում են հայաստանյան քաղաքական դաշտի աղքատիկության և շարունակական լճացման մասին։

Բոլորվին վերջերս Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ  բավական էքսցենտրիկ հայտարարությամբ, նշելով որ պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքական դաշտ։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում կարող է հայտնվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ընդամենը օրեր առաջ 2015 թվականին քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանը չբացառեց իր վերադարձը։ Այս ամենից զատ նկատելի են նախկինում բավական ակտիվ քաղաքականությամբ զբաղվող, ներկայումս պասիվ  գործիչների ակտիվացում։

Սակայն այս նշված քաղաքական հայտերը,  բացի նրանից որ բացատրելի են նախընտրական շրջանում, այնուամենայնիվ վկայում են այն մասին, որ Հայաստանում քաղաքական սերնդափոխությունը այդպես էլ չի կատարվում։ Ընդ որում պետք է նշել, որ նման սերնդափոխության խնդիր կա քաղաքական գրեթե  բոլոր կուսակցություններում։

Անշուշտ,  պետք է շեշտել, որ անցած ՏԻՄ ընտրություններում նորաստեղծ կուսակցությունների մասնակցությունը ինքնին դրական երևույթ էր, սակայն միևնույն ժամանա այդ կուսակցությունները չկարողացան տպավորիչ արդյունքներ ցուցադրել, ինչը կասկածի տակ է դնում նաև նրանց՝ ապագա խորհրդարանում հայտնվելը։ Սա նշանակում է, որ նման զարգացման պարագայում մենք կրկին ունենալու ենք ձևով այլ, սակայն բովանդակությամբ հին Ազգային ժողով և պետական մարմիններ։

Այս խնդիրը առաջնային կարևորություն ունի  ընդհանրապես երկրի հետագա զարգացման համար, քանի որ քաղաքականության ճկունությունն ու արդյունավետությունը ապահովում են քաղաքական ուժերի դինամիկ փոփոխությունները և առաջին հերթին քաղաքական սերնդափոխությունը։ Վերջիվերջո մենք ականատես եղանք , որ հենց իշխող Հանրապետական կուսակցությունը պարզապես չկարողացավ իր շարքերից գտնել վարչապետի ընդունելի թեկնածուի, ինչը նաև սերենդափոխության բացակայության հետևանք էր։

Քաղաքական  սերնդափոխության համար ներկայումս հրատապ է դառնում կուսակցությունների կողմից այն իրականացնելու քաղաքական որոշումը։

 Ընդ որում պետք է շեշտել, որ այդ սերնդափոխությունը կուսակցության շարքեր քաղաքացիների ներգրավումով չէ,  որ պետք է կատարվի, այլ ուղղակիորեն կուսակցությունների իշխող վերնախավը պետք է պարզապես վայր դնի իր ներկուսակցական լծակները։ Սա չափազանց կարևոր  նախապայման է, քանի որ հայաստանյան կուսակցությունների մեծամասնությունը  գրեթե կրկնում է երկրի քաղաքական համակարգը, այսինքն կուսակցությունները նույնպես ղեկավարվում են  կոնկրետ անհատների կողմից և գոյատևում այդ անձանց շուրջ, որոնք էլ որոշում են կուսակցության դիմագիծը և բնականաբար դառնում լրջագույն խոչընդոտ կուսակցության ներսում և բնականաբարար նաև ընդհանուր քաղաքական դաշտում սերնափոխության համար։

Այս խնդիրն առավել քան հրատապ է, քանի որ քաղաքական սերնդափոխության բացակայության պայմաններում հայաստանյան քաղաքական դաշտը կշարունակի լճանալ,  իսկ քաղաքական մշակույթի ձևավորումն ու կայացումը կհետաձգվի անորոշ ժամանակով։ Սա նաև նշանակում է, որ ժամանակ է, որպեսզի տասնամյակներ շարունակ քաղաքական հիմնական դերկատարներին փոխարինելու գան նոր, առավել թարմ ու երիտասարդ գործիչներ, որոնք էլ հենց կորոշեն երկրի ներկա ու ապագա դիմագիծը։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation