ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ԼՂ-ն ինքնավար հանրապետություն հռչակելու Ալիևի հայտարարությանը
POLITICSՈւժային ոչ մի գործողություն չի կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը կիրառելի է ոչ միայն ԼՂ հակամարտության դեպքում։
«Սա վերաբերվում է ընդհանրապես թեորիային, միջազգային հարաբերություններում պրակտիկային և միջազգային կարգավորման քաղաքականությանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում ԼՂ-ն կարող է հռչակվել ինքնավար հանրապետություն։
«Այս հայտարարության մեջ առացնքային է «եթե կողմերը պայմանավորվեն» արտահայտությունը։ Կողմերը պետք է պայմանավորվեն»,-ասել է Զախարովան։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



