ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է ԼՂ-ն ինքնավար հանրապետություն հռչակելու Ալիևի հայտարարությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւժային ոչ մի գործողություն չի կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նման մոտեցումը կիրառելի է ոչ միայն ԼՂ հակամարտության դեպքում։
«Սա վերաբերվում է ընդհանրապես թեորիային, միջազգային հարաբերություններում պրակտիկային և միջազգային կարգավորման քաղաքականությանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում ԼՂ-ն կարող է հռչակվել ինքնավար հանրապետություն։
«Այս հայտարարության մեջ առացնքային է «եթե կողմերը պայմանավորվեն» արտահայտությունը։ Կողմերը պետք է պայմանավորվեն»,-ասել է Զախարովան։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



