Հայ դատի հանձնախումբը չի աջակցի ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին
POLITICSՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը:
«Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ և վերանայելով գլխավոր կուսակցությունների թեկնածուների դիրքորոշումն ու արձանագրությունները` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը որոշում է կայացրել, որ չի աջակցելու ոչ Հիլարի Քլինթոնին, ոչ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



