Հայ դատի հանձնախումբը չի աջակցի ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը:
«Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ և վերանայելով գլխավոր կուսակցությունների թեկնածուների դիրքորոշումն ու արձանագրությունները` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը որոշում է կայացրել, որ չի աջակցելու ոչ Հիլարի Քլինթոնին, ոչ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



