Մուսուլմանները սինագոգը շփոթե՞լ են մզկիթի հետ
INTERNATIONAL NEWSՄուսուլմանական ընտանիքը Թել Ավիվում սխալմամբ աղոթք է արել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի սինագոգում։ Տեսագրությունը Facebook–ում հրապարակել է Յոսսի Քոհեն անունով օգտատերը, հայտնում է Lenta–ն։
Պորտալի տեղեկություններով դա տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։ Թուրքիայից հինգ ճանապարհորդներ մտել են դատարկ սինագոգ՝ աղոթքի համար։
Որպես նամազի գորգեր նրանք օգտագործել են թալիթը՝ ծածկոց, որը հուդայականները հագնում են աղոթքի ժամանակ։ Սինագոգի կողքով անցնող հրեան զբոսաշրջիկներին հայտնել է նրանց սխալի մասին, նրանք ներողություն են խնդրել ու դուրս եկել։ Միջադեպը քննադատությունների ալիք է առաջացրել ինտերնետ օգտատերերի կողմից, որոնք Թուրքիայի քաղաքացիներին մեղադրել են կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



