Մուսուլմանները սինագոգը շփոթե՞լ են մզկիթի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄուսուլմանական ընտանիքը Թել Ավիվում սխալմամբ աղոթք է արել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի սինագոգում։ Տեսագրությունը Facebook–ում հրապարակել է Յոսսի Քոհեն անունով օգտատերը, հայտնում է Lenta–ն։
Պորտալի տեղեկություններով դա տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին։ Թուրքիայից հինգ ճանապարհորդներ մտել են դատարկ սինագոգ՝ աղոթքի համար։
Որպես նամազի գորգեր նրանք օգտագործել են թալիթը՝ ծածկոց, որը հուդայականները հագնում են աղոթքի ժամանակ։ Սինագոգի կողքով անցնող հրեան զբոսաշրջիկներին հայտնել է նրանց սխալի մասին, նրանք ներողություն են խնդրել ու դուրս եկել։ Միջադեպը քննադատությունների ալիք է առաջացրել ինտերնետ օգտատերերի կողմից, որոնք Թուրքիայի քաղաքացիներին մեղադրել են կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



