Պորոշենկոն եւ Բայդենը կարեւորել են ԱՄՆ-ի մասնակցությունը Մինսկի համաձայնությունների գործընթացին
POLITICSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել Է Բեռլինում «նորմանդական ձեւաչափի» պետությունների ղեկավարների հանդիպման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հատկապես նշվել Է Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը աջակցելու հարցում ամերիկյան կողմի ակտիվ ներգրավման քաղաքականության շարունակման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»,- հայտնել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները նաեւ քննարկել են Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ ԱՄՆ-ի կողմից դրանց աջակցության շարունակումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



