Պորոշենկոն եւ Բայդենը կարեւորել են ԱՄՆ-ի մասնակցությունը Մինսկի համաձայնությունների գործընթացին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել Է Բեռլինում «նորմանդական ձեւաչափի» պետությունների ղեկավարների հանդիպման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հատկապես նշվել Է Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը աջակցելու հարցում ամերիկյան կողմի ակտիվ ներգրավման քաղաքականության շարունակման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»,- հայտնել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները նաեւ քննարկել են Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ ԱՄՆ-ի կողմից դրանց աջակցության շարունակումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



