Հայաստանում ութ ամսում գինու արտադրությունն աճել է 8.4 տոկոսով
ECONOMICS2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 մլն 779,1 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 8.4 տոկոսով։
Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: 2015 թվականի հունվար-օգոստոսին գինու արտադրություն ծավալը կազմել էր 3 մլն 485,2 հազար լիտր:
Միաժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 12.8 տոկոսով և կազմել 253.9 հազար լիտր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 225 հազար լիտր:
2016 թվականին Հայաստանում խաղողի մթերման գործընթացը սկսվել է սեպտեմբերին, ինչը նշանակում է, որ գինու արտադրության ծավալներն ավելի մեծ աճ կարող են գրանցել հետագա ամիսների ընթացքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



