Հայաստանում ութ ամսում գինու արտադրությունն աճել է 8.4 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 մլն 779,1 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցել է 8.4 տոկոսով։
Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: 2015 թվականի հունվար-օգոստոսին գինու արտադրություն ծավալը կազմել էր 3 մլն 485,2 հազար լիտր:
Միաժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 12.8 տոկոսով և կազմել 253.9 հազար լիտր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 225 հազար լիտր:
2016 թվականին Հայաստանում խաղողի մթերման գործընթացը սկսվել է սեպտեմբերին, ինչը նշանակում է, որ գինու արտադրության ծավալներն ավելի մեծ աճ կարող են գրանցել հետագա ամիսների ընթացքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



