Իրաքը մտադիր չէ նվազեցնել նավթի արդյունահանման մակարդակը
INTERNATIONAL NEWSԻրաքը մտադիր չէ նվազեցնել նավթի արդյունահանման մակարդակը, որը կազմում է օրական 4,7 մլն բարել։ Այս մասին հայտարարել է իրաքյան State Oil Marketing Organization (SOMO) պետական ընկերության ղեկավար Ֆալահ ալ-Ամրին, հաղորդում է «Բլումբերգը»։
«Մենք հասել ենք օրական 4,7 մլն բարել նշագծին։ Մենք չենք պատրաստվում հետ վերադառնալ, սա ինքնիշխանության հարց է»,-Բաղդադում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ալ-Ամրին։
Նույն ասուլիսի ժամանակ Իրաքի նավթի փոխնախարար Ֆայադ ալ-Նիման նշել է, որ դաշնային կառավարության կողմից վերահսկվող տարածքներում նավթի արդյունահանումը 2016-ի սեպտեմբերին հասել է օրական 4,228 մլն բարելի, իսկ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ 546 հազար բարել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



