Իրաքը մտադիր չէ նվազեցնել նավթի արդյունահանման մակարդակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքը մտադիր չէ նվազեցնել նավթի արդյունահանման մակարդակը, որը կազմում է օրական 4,7 մլն բարել։ Այս մասին հայտարարել է իրաքյան State Oil Marketing Organization (SOMO) պետական ընկերության ղեկավար Ֆալահ ալ-Ամրին, հաղորդում է «Բլումբերգը»։
«Մենք հասել ենք օրական 4,7 մլն բարել նշագծին։ Մենք չենք պատրաստվում հետ վերադառնալ, սա ինքնիշխանության հարց է»,-Բաղդադում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ալ-Ամրին։
Նույն ասուլիսի ժամանակ Իրաքի նավթի փոխնախարար Ֆայադ ալ-Նիման նշել է, որ դաշնային կառավարության կողմից վերահսկվող տարածքներում նավթի արդյունահանումը 2016-ի սեպտեմբերին հասել է օրական 4,228 մլն բարելի, իսկ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ 546 հազար բարել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



