Սաուդյան Արաբիայում հույս ունեն ՕՊԵԿ-ի հանդիպմանը նավթի հարցում հասնել համաձայնության
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հույս ունի, որ նավթ արդյունահանող երկրներին կհաջողվի ընդհանուր որոշման հանգել ՕՊԵԿ-ի նոյեմբերի վերջին կայանալիք հանդիպմանը։
«Այսօր մեր հանդիպումը կարեւոր կետ է գործընթացը համակարգելու համար, որի արդյունքում համաձայնության կարող ենք հասնել նոյեմբերի վերջին ՕՊԵԿ-ի երկրների եւ նավթ արդյունահանող այլ երկրների միջեւ»,-այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ասել է նա Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօրվա հանդիպումը լավագույն կերպով ցույց տվեց նավթի շուկան կայունացնելու Սաուդյան Արաբիայի մտադրությունը»,-ընդգծել է Խալիդ ալ-Ֆալիհը։ Նա համարում է, որ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը դիրքորոշում կհայտնեն, որը լավ ազդակ կլինի նավթի շուկայի համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



