Սաուդյան Արաբիայում հույս ունեն ՕՊԵԿ-ի հանդիպմանը նավթի հարցում հասնել համաձայնության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհը հույս ունի, որ նավթ արդյունահանող երկրներին կհաջողվի ընդհանուր որոշման հանգել ՕՊԵԿ-ի նոյեմբերի վերջին կայանալիք հանդիպմանը։
«Այսօր մեր հանդիպումը կարեւոր կետ է գործընթացը համակարգելու համար, որի արդյունքում համաձայնության կարող ենք հասնել նոյեմբերի վերջին ՕՊԵԿ-ի երկրների եւ նավթ արդյունահանող այլ երկրների միջեւ»,-այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ասել է նա Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօրվա հանդիպումը լավագույն կերպով ցույց տվեց նավթի շուկան կայունացնելու Սաուդյան Արաբիայի մտադրությունը»,-ընդգծել է Խալիդ ալ-Ֆալիհը։ Նա համարում է, որ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը դիրքորոշում կհայտնեն, որը լավ ազդակ կլինի նավթի շուկայի համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



