Ահա, թե ինչու չի կարելի SMS-ը ավարտել կետով
LIFEԻնչպես պարզել են Նյու Յորքի Բինհեմտոնյան համալսարանի հոգեբանները, շատերը կետում տեսնում են բացասական զգացմունքային երանգավորում և կարող են այն գնահատել որպես անբարյացկամության և ծածկամտության նշան:
Փորձի ընթացքում, որին մասնակցել են 126 մարդ, կետով վերջացող SMS-ները գնահատվել են որպես կեղծ և թաքնված: Դա կարելի է բացատրել կարևոր սոցիալական և ենթատեքստային ազդանշանների բացակայությամբ, որոնց վրա մարդիկ հույս են դնում իրական կյանքում:
Հոգեբանության պրոֆեսոր Սելենա Քլինի խոսքով` դեմ դիմաց շփվելու ժամանակ մարդիկ զգացմունքային տեղեկատվություն են հաղորդում հայացքների, միմիկայի, ձայնի տոնի միջոցով: Էլեկտրոնային նամակագրությունում հնարավոր չէ ազդել այդ մեխանիզմներով: «Այնտեղ խոսակիցները հույսը դնում են այն բանի վրա, ինչ ունեն. սմայլիկներ, մտածված սխալներ, որոնք նմանեցնում են ձայնի հնչյուններին, և կետադրության նշաններ»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



