Ահա, թե ինչու չի կարելի SMS-ը ավարտել կետով
ԼԱՅՖԻնչպես պարզել են Նյու Յորքի Բինհեմտոնյան համալսարանի հոգեբանները, շատերը կետում տեսնում են բացասական զգացմունքային երանգավորում և կարող են այն գնահատել որպես անբարյացկամության և ծածկամտության նշան:
Փորձի ընթացքում, որին մասնակցել են 126 մարդ, կետով վերջացող SMS-ները գնահատվել են որպես կեղծ և թաքնված: Դա կարելի է բացատրել կարևոր սոցիալական և ենթատեքստային ազդանշանների բացակայությամբ, որոնց վրա մարդիկ հույս են դնում իրական կյանքում:
Հոգեբանության պրոֆեսոր Սելենա Քլինի խոսքով` դեմ դիմաց շփվելու ժամանակ մարդիկ զգացմունքային տեղեկատվություն են հաղորդում հայացքների, միմիկայի, ձայնի տոնի միջոցով: Էլեկտրոնային նամակագրությունում հնարավոր չէ ազդել այդ մեխանիզմներով: «Այնտեղ խոսակիցները հույսը դնում են այն բանի վրա, ինչ ունեն. սմայլիկներ, մտածված սխալներ, որոնք նմանեցնում են ձայնի հնչյուններին, և կետադրության նշաններ»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



