Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել կառավարության նոր ծրագիրը

SOCIETY

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի պատգամավորներ,

կառավարության հարգելի անդամներ,

թույլ տվեք նախ եւ առաջ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր կառավարությանը գործունեության ծրագրի ներկայացման առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկման համար:

Մեր հանրապետությունը, տեւական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական եւ նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի` երկրի տնտեսության, հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Այդ բարեփոխումները մենք սկսել ենք վաղուց, անցել ենք բավականին ծանր եւ դժվարին փուլեր եւ ներկայում էլ կանգնած ենք նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին: Ես համոզված եմ, որ բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական մրցակցության տարատեսակ դրսեւորումներից, մենք ի զորու ենÖ „ հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառանում են մեր երկրի առջեւ:

Կառավարության գործունեության ծրագիրը, կարծում եմ, իրատեսական հիմքի վրա ստեղծված, հստակ գործողություններ ենթադրող եւ կոնկրետ արդյունքներ ակնկալող փաստաթուղթ է` կառուցված ներկայի հնարավորությունների եւ ապագայի պատկերացումների վրա: Առաջադրելով նոր մոտեցումներ ու գաղափարներ՝ այն հիմնվում է նաեւ արդեն իսկ իրագործվող կենսունակ գաղափարների ու բարեփոխումների շարունակականության ապահովման մարտավարության վրա, որոնք սկսվել են նախորդ կառավարությունների գործունեության տարիներին եւ պետք է ապահովեն դրանցով հետապնդվող խնդիրների լուծումը:< /p>

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի նոր կառավարությունն իր առաքելությունն ստանձնել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցման ամենապատասխանատու փուլում: Սա նշանակում է, որ նոր կառավարությունը պետք է օպերատիվորեն լուծի ոչ միայն երկրի կայուն զարգացման ընթացիկ եւ ռազմավարական, այլեւ այդ անցումային փուլում ի հայտ եկող առանձնահատուկ խնդիրները, ընդ որում քաղաքական բարեփոխումների տեսանկյունից շատ կարճ ժամանակահատվածում եւ կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով: Այս առումով, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու տարիներին խորհÖ �դարանին եւս շատ ինտենսիվ աշխատանք է սպասվում կառավարման նոր համակարգի օրենսդրական հիմքերի ձեւավորման տեսանկյունից:

Սա այն կարեւոր հանգամանքներից մեկն է, որն արտացոլված է նաեւ կառավարության ծրագրում` մի շարք ոլորտների կտրվածքով առանձնահատուկ ամրագրելով մի քանի ամսից մինչեւ մի քանի տարվա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ եւ դրանց լուծմամբ ակնկալվող կոնկրետ արդյունքներ: Այն ենթադրում է նաեւ ավելի տքնաջան աշխատանք, ավելի մեծ անձնական ու միաժամանակ միասնական պատասխանատվություն գործադիր եւ օրենսդիր մարմինների համար:

Բարձր եմ գնահատում նաեւ ծրագրի հիմքում դրված կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գաղափարախոսությունը, ինչը չափազանց կարեւոր է մեր հանրապետության ռեսուրսային սահմանափակ հնարավորությունների, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական առկա իրողություններով պայմանավորված արտաքին օժանդակության ծավալների նվազման տեսանկյունից: Համոզված եմ, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացումը ոչ միայն կընդլայնի մեր երկրի ֆինանսական հնարավորությունները, այլեւ իրական նախադրյալներ կստեղծի բնակչության եւ իրավաբանական անձանց հարկային ու ֆինանսական «բեռի» զգալի թեթեւացման համար:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել կառավարությանը, կոչ եմ անում քվեարկության միջոցով հավանություն տալ ներկայացված ծրագրին՝ վստահ լինելով, որ կառավարությունը պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով եւ մեր աջակցությամբ կկարողանա իրագործել այն»: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League