Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել կառավարության նոր ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Հարգելի պատգամավորներ,

կառավարության հարգելի անդամներ,

թույլ տվեք նախ եւ առաջ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր կառավարությանը գործունեության ծրագրի ներկայացման առթիվ, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկման համար:

Մեր հանրապետությունը, տեւական ժամանակ կանգնած լինելով ամենատարբեր մարտահրավերների առաջ, շարունակական եւ նպատակային բարեփոխումների անհրաժեշտություն ունի` երկրի տնտեսության, հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Այդ բարեփոխումները մենք սկսել ենք վաղուց, անցել ենք բավականին ծանր եւ դժվարին փուլեր եւ ներկայում էլ կանգնած ենք նոր որակի բարեփոխումների իրականացման շեմին: Ես համոզված եմ, որ բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական մրցակցության տարատեսակ դրսեւորումներից, մենք ի զորու ենÖ „ հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառանում են մեր երկրի առջեւ:

Կառավարության գործունեության ծրագիրը, կարծում եմ, իրատեսական հիմքի վրա ստեղծված, հստակ գործողություններ ենթադրող եւ կոնկրետ արդյունքներ ակնկալող փաստաթուղթ է` կառուցված ներկայի հնարավորությունների եւ ապագայի պատկերացումների վրա: Առաջադրելով նոր մոտեցումներ ու գաղափարներ՝ այն հիմնվում է նաեւ արդեն իսկ իրագործվող կենսունակ գաղափարների ու բարեփոխումների շարունակականության ապահովման մարտավարության վրա, որոնք սկսվել են նախորդ կառավարությունների գործունեության տարիներին եւ պետք է ապահովեն դրանցով հետապնդվող խնդիրների լուծումը:< /p>

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի նոր կառավարությունն իր առաքելությունն ստանձնել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցման ամենապատասխանատու փուլում: Սա նշանակում է, որ նոր կառավարությունը պետք է օպերատիվորեն լուծի ոչ միայն երկրի կայուն զարգացման ընթացիկ եւ ռազմավարական, այլեւ այդ անցումային փուլում ի հայտ եկող առանձնահատուկ խնդիրները, ընդ որում քաղաքական բարեփոխումների տեսանկյունից շատ կարճ ժամանակահատվածում եւ կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով: Այս առումով, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու տարիներին խորհÖ �դարանին եւս շատ ինտենսիվ աշխատանք է սպասվում կառավարման նոր համակարգի օրենսդրական հիմքերի ձեւավորման տեսանկյունից:

Սա այն կարեւոր հանգամանքներից մեկն է, որն արտացոլված է նաեւ կառավարության ծրագրում` մի շարք ոլորտների կտրվածքով առանձնահատուկ ամրագրելով մի քանի ամսից մինչեւ մի քանի տարվա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ եւ դրանց լուծմամբ ակնկալվող կոնկրետ արդյունքներ: Այն ենթադրում է նաեւ ավելի տքնաջան աշխատանք, ավելի մեծ անձնական ու միաժամանակ միասնական պատասխանատվություն գործադիր եւ օրենսդիր մարմինների համար:

Բարձր եմ գնահատում նաեւ ծրագրի հիմքում դրված կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված գաղափարախոսությունը, ինչը չափազանց կարեւոր է մեր հանրապետության ռեսուրսային սահմանափակ հնարավորությունների, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական առկա իրողություններով պայմանավորված արտաքին օժանդակության ծավալների նվազման տեսանկյունից: Համոզված եմ, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացումը ոչ միայն կընդլայնի մեր երկրի ֆինանսական հնարավորությունները, այլեւ իրական նախադրյալներ կստեղծի բնակչության եւ իրավաբանական անձանց հարկային ու ֆինանսական «բեռի» զգալի թեթեւացման համար:

Հարգելի գործընկերներ, ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել կառավարությանը, կոչ եմ անում քվեարկության միջոցով հավանություն տալ ներկայացված ծրագրին՝ վստահ լինելով, որ կառավարությունը պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով եւ մեր աջակցությամբ կկարողանա իրագործել այն»: 

 

Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին