«Հա, կգնամ». Կարեն Բեքարյանը՝ ՀՀԿ ցուցակում Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու մասին
POLITICS«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունում կփոխարինի ՀՀ արդարադատության նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին:Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց Բեքարյանը։
«Հա, կգնամ»,- պատասխանելով մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորի մանդատը, ասաց Բեքարյանը։
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանի պատգամավորի լիազորությունները դադարեցումից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ ընթացակարգի, թափուր մնացած մանդատը հանձնում է ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին, ով այս դեպքում Բեքարյանն է, սակայն նրա ՝ մանդատից հրաժարվելու դեպքում այդ մանդատը կանցներ համամասնական ցուցակով հաջորդ թեկնածուին:
Արաքս Մամուլյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



