«Հա, կգնամ». Կարեն Բեքարյանը՝ ՀՀԿ ցուցակում Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունում կփոխարինի ՀՀ արդարադատության նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին:Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց Բեքարյանը։
«Հա, կգնամ»,- պատասխանելով մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորի մանդատը, ասաց Բեքարյանը։
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանի պատգամավորի լիազորությունները դադարեցումից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ ընթացակարգի, թափուր մնացած մանդատը հանձնում է ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին, ով այս դեպքում Բեքարյանն է, սակայն նրա ՝ մանդատից հրաժարվելու դեպքում այդ մանդատը կանցներ համամասնական ցուցակով հաջորդ թեկնածուին:
Արաքս Մամուլյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



