Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչ կլինի, եթե մի ամբողջ օր Google Glass կրեք

LIFE

«Google Glass»-ի վերելքի ու անկման մասին գրելիս ես որոշեցի, որ հասկանալու համար, թե ինչպիսին է իրականում կյանքը Explorer-ների համար, ես ինքս էլ պետք է նրանցից մեկը դառնամ։ Այսպիսով ես գնացի այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր՝ Տեխասի Օստին քաղաքի «South by Southwest» համաժողովին, որտեղ ամեն տարի մարտին կինոարտադրողները, երաժիշտները և տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչները հավաքվում են։
Թեպետ Google-ը բացահայտեց ինտերնետ միացումով ակնոցը «I/O» համաժողովին դեռևս 2012 թ.-ին, իրական բացահայտումները տեղի ունեցան հաջորդ տարի՝ «SXSW 2013» -ի ժամանակ։ Վերջին մի քանի տարիներին տեխնոլոգիական ընկերություններն ուղևորվում են Օստին նոր տեխնոլոգիաներով բում անելու առաքելությամբ։ Այս տարի աչքի էր ընկնում «Meerkat»-ը՝ մի հավելված, որը թույլ է տալիս մարդկանց օնլայն հեռարձակում իրականացնել իրեն հեռախոսներից։ Twitter-ը 2007 թ.-ին օգտագործեց այս համաժողը՝ հռչակ ու տարածում ձեռք բերելու համար։ Foursquare-ն արեց նույնը 2009 թ.-ին։ Google-ը 2013 թ.-ին փորձեց համաժողովի ընթացքում գովազդել Glass-ը՝ քննարկումներ անցկացնելով այն մասին, թե ինչպես առավելագույնս օգուտ քաղել այս արտադրանքից։
Սակայն 2013 թ.-ից ի վեր շատ բան է փոխվել։ Արտադրանքն անվանարկողները դեմ էին Glass-ին, քանի որ նրանք կարծում էին, որ ներկառուցված տեսախցիկը խախտում էր իրենց անձնական կյանքի իրավունքը, այլք էլ կարծում էին, որ ականջակալներն անշուք տեսք ունեին։
Այս տարի «SXSW»-ին թվում էր, թե ոչ մի Glass չկա տեսադաշտում՝ բացի CNET-ի սեփականությունը հանդիսացող սարքից, որը ես էի հետս տարել։ Ես միակը չէի, ով զարմացած էր Glass-ի բացակայությունից։ Համաժողովի 35,000 մասնակիցներից ընդամենը 2-3 հոգի էր կրում այն։ Ես երդվեցի առնվազն մեկ օր կրել Glass-ը։ Ահա թե ինչպես իմ ջանքերը փոխհատուցվեցին։ Ես դրեցի Glass-ը վեր կենալուց հետո և համոզվեցի, որ կարգին հագել եմ այն։ Ես արդեն որոշել էի, որ դրանցով ցնցուղ չեմ ընդունի։
Այդ օրվա առաջին ժամադրությունս «Driskill»-ում էր՝ Օստինի հին և շքեղ հյուրանոցում։ Glass-ով ես թռուցիկ տեսա արևի լույսը, երբ շքամուտք դուրս եկա։ Փողոցի մյուս կողմում կանգնած մի քանի այգեպան տեսան ինձ, հետո շրջվեցին ու գնացին՝ առանց երկրորդ անգամ ինձ նայելու։ Այն ավտոմեքենան, որին ես սպասում էի, այդպես էլ չհայտնվեց։ Ես մտածում էի, թե արդյո՞ք հնարավոր էր, որ վարորդս կողքովս անցած լիներ, տեսներ, թե ինչ եմ ես կրում ու շարունակեր ճանապարհը՝ առանց ինձ որևէ բան ասելու։ Չէ, բայց դա խելագարություն է, չէ՞։
Դե իհարկե դա խելագարություն է, սակայն ակնոցի պատճառով մտքերս մի տեսակ խառնվել էին իրար։ Ես մեկ այլ մեքենա պատվիրեցի։ Վարորդը Ջենիֆեր անունով մի հաճելի կին էր։ Նա ինձ հարցրեց, թե ճակատիս ինչ եմ կրում։ Նա նախկինում երբեք այսպիսի ակնոց չէր տեսել և ինձ ասաց, որ այն սքանչելի է։
Մենք հասանք «Driskill», որտեղ ես պետք է հարցազրույց ունենայի Ալեքս Վինթերի հետ։ Նա զբաղվում է վավերագրական կինոնկարների արտադրությամբ, ինչպես նաև դերասան է։ Նախորդ օրը SXSW կինոփառատոնին կայացել էր նրա «Deep Web» կինոնկարի պրեմիերան։
Վինթերի վավերագրական կինոնկարը «Silk Road»-ի՝ թմրանյութերի առցանց շուկայի և մաքսանենգ ապրանքների մասին է։ Այդ շուկայի հիմնադիրը Ռոս Ուլբրիչն է։ Հետախուզությունների դաշնային բյուրոն անցյալ տարի դատապարտեց Ուլբրիչին 6 տարբեր հոդվածներով, այդ թվում թրաֆիքինգի ու դավադրություն իրականացնելու հոդվածներով։ Այս ամենի մասին պատմելուց բացի՝ Վինթերը պատմեց նաև անանունության ծրագրային ապահովման միջոցների օրինական կիրառման ու մարդկանց գաղտնի հսկողության դեմ պայքարի մասին։
Ես նկատեցի, որ նա խուսափում էր նայել աչքերիս։ Նա բացատրեց դա նրանով, որ նախկինում ոչ ոք երբեք Google Glass-ով հարցազրույց չի վերցրել իրենից։
Ընդհանուր առմամբ ես Glass-ը կրեցի մի օր և մի քանի ժամ։ Այդ ընթացքում 4 հոգի ինձ կանգնեցրին և հարցեր տվեցին ակնոցի մասին։ Տեխնոլոգիական աշխարհի մի ներկայացուցիչ ինձնից հետաքրքրվեց, թե արդյոք ես գոհ եմ այդ արտադրանքից։ Ոչ մի տաքսիստ ակնոցի պատճառով չվախեցավ ինձ տեղ հասցնել, թեպետ այն մեկի հարցում վստահ չեմ։
Օստինից վերադառնալուն պես ես իմ փորձառության մասին խոսեցի Լարի Ռոսենի հետ։ Նա հետազոտող ու հոգեբան է, ով դասավանդում է Կալիֆորնիայի պետական համալսարանում։ Անցյալ տարի նա Google Glass-ի մասին հարցազրույց տվեց «The Daily Show»-ին։ Ես նրան ասացի, որ փորձառությունս այնքան վատ չէր, որքան ես ակնկալում էի։«Google Glass»-ի վերելքի ու անկման մասին գրելիս ես որոշեցի, որ հասկանալու համար, թե ինչպիսին է իրականում կյանքը Explorer-ների համար, ես ինքս էլ պետք է նրանցից մեկը դառնամ։ Այսպիսով ես գնացի այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել էր՝ Տեխասի Օստին քաղաքի «South by Southwest» համաժողովին, որտեղ ամեն տարի մարտին կինոարտադրողները, երաժիշտները և տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչները հավաքվում են։
Թեպետ Google-ը բացահայտեց ինտերնետ միացումով ակնոցը «I/O» համաժողովին դեռևս 2012 թ.-ին, իրական բացահայտումները տեղի ունեցան հաջորդ տարի՝ «SXSW 2013» -ի ժամանակ։ Վերջին մի քանի տարիներին տեխնոլոգիական ընկերություններն ուղևորվում են Օստին նոր տեխնոլոգիաներով բում անելու առաքելությամբ։ Այս տարի աչքի էր ընկնում «Meerkat»-ը՝ մի հավելված, որը թույլ է տալիս մարդկանց օնլայն հեռարձակում իրականացնել իրեն հեռախոսներից։ Twitter-ը 2007 թ.-ին օգտագործեց այս համաժողը՝ հռչակ ու տարածում ձեռք բերելու համար։ Foursquare-ն արեց նույնը 2009 թ.-ին։ Google-ը 2013 թ.-ին փորձեց համաժողովի ընթացքում գովազդել Glass-ը՝ քննարկումներ անցկացնելով այն մասին, թե ինչպես առավելագույնս օգուտ քաղել այս արտադրանքից։
Սակայն 2013 թ.-ից ի վեր շատ բան է փոխվել։ Արտադրանքն անվանարկողները դեմ էին Glass-ին, քանի որ նրանք կարծում էին, որ ներկառուցված տեսախցիկը խախտում էր իրենց անձնական կյանքի իրավունքը, այլք էլ կարծում էին, որ ականջակալներն անշուք տեսք ունեին։
Այս տարի «SXSW»-ին թվում էր, թե ոչ մի Glass չկա տեսադաշտում՝ բացի CNET-ի սեփականությունը հանդիսացող սարքից, որը ես էի հետս տարել։ Ես միակը չէի, ով զարմացած էր Glass-ի բացակայությունից։ Համաժողովի 35,000 մասնակիցներից ընդամենը 2-3 հոգի էր կրում այն։ Ես երդվեցի առնվազն մեկ օր կրել Glass-ը։ Ահա թե ինչպես իմ ջանքերը փոխհատուցվեցին։ Ես դրեցի Glass-ը վեր կենալուց հետո և համոզվեցի, որ կարգին հագել եմ այն։ Ես արդեն որոշել էի, որ դրանցով ցնցուղ չեմ ընդունի։
Այդ օրվա առաջին ժամադրությունս «Driskill»-ում էր՝ Օստինի հին և շքեղ հյուրանոցում։ Glass-ով ես թռուցիկ տեսա արևի լույսը, երբ շքամուտք դուրս եկա։ Փողոցի մյուս կողմում կանգնած մի քանի այգեպան տեսան ինձ, հետո շրջվեցին ու գնացին՝ առանց երկրորդ անգամ ինձ նայելու։ Այն ավտոմեքենան, որին ես սպասում էի, այդպես էլ չհայտնվեց։ Ես մտածում էի, թե արդյո՞ք հնարավոր էր, որ վարորդս կողքովս անցած լիներ, տեսներ, թե ինչ եմ ես կրում ու շարունակեր ճանապարհը՝ առանց ինձ որևէ բան ասելու։ Չէ, բայց դա խելագարություն է, չէ՞։
Դե իհարկե դա խելագարություն է, սակայն ակնոցի պատճառով մտքերս մի տեսակ խառնվել էին իրար։ Ես մեկ այլ մեքենա պատվիրեցի։ Վարորդը Ջենիֆեր անունով մի հաճելի կին էր։ Նա ինձ հարցրեց, թե ճակատիս ինչ եմ կրում։ Նա նախկինում երբեք այսպիսի ակնոց չէր տեսել և ինձ ասաց, որ այն սքանչելի է։
Մենք հասանք «Driskill», որտեղ ես պետք է հարցազրույց ունենայի Ալեքս Վինթերի հետ։ Նա զբաղվում է վավերագրական կինոնկարների արտադրությամբ, ինչպես նաև դերասան է։ Նախորդ օրը SXSW կինոփառատոնին կայացել էր նրա «Deep Web» կինոնկարի պրեմիերան։
Վինթերի վավերագրական կինոնկարը «Silk Road»-ի՝ թմրանյութերի առցանց շուկայի և մաքսանենգ ապրանքների մասին է։ Այդ շուկայի հիմնադիրը Ռոս Ուլբրիչն է։ Հետախուզությունների դաշնային բյուրոն անցյալ տարի դատապարտեց Ուլբրիչին 6 տարբեր հոդվածներով, այդ թվում թրաֆիքինգի ու դավադրություն իրականացնելու հոդվածներով։ Այս ամենի մասին պատմելուց բացի՝ Վինթերը պատմեց նաև անանունության ծրագրային ապահովման միջոցների օրինական կիրառման ու մարդկանց գաղտնի հսկողության դեմ պայքարի մասին։
Ես նկատեցի, որ նա խուսափում էր նայել աչքերիս։ Նա բացատրեց դա նրանով, որ նախկինում ոչ ոք երբեք Google Glass-ով հարցազրույց չի վերցրել իրենից։
Ընդհանուր առմամբ ես Glass-ը կրեցի մի օր և մի քանի ժամ։ Այդ ընթացքում 4 հոգի ինձ կանգնեցրին և հարցեր տվեցին ակնոցի մասին։ Տեխնոլոգիական աշխարհի մի ներկայացուցիչ ինձնից հետաքրքրվեց, թե արդյոք ես գոհ եմ այդ արտադրանքից։ Ոչ մի տաքսիստ ակնոցի պատճառով չվախեցավ ինձ տեղ հասցնել, թեպետ այն մեկի հարցում վստահ չեմ։
Օստինից վերադառնալուն պես ես իմ փորձառության մասին խոսեցի Լարի Ռոսենի հետ։ Նա հետազոտող ու հոգեբան է, ով դասավանդում է Կալիֆորնիայի պետական համալսարանում։ Անցյալ տարի նա Google Glass-ի մասին հարցազրույց տվեց «The Daily Show»-ին։ Ես նրան ասացի, որ փորձառությունս այնքան վատ չէր, որքան ես ակնկալում էի։

Հեղինակ՝ Ռիչարդ Նիեվա

FINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89