Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Ամիրյանի փորձաքարը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մամուլում կրկին խոսակցություններ են շրջանառվում Արամի 9 հացեում գտնվող Արամ Մանուկյանի տան, իսկ ավելի ճիշտ՝ տան մնացորդների քանդման մասին։ Այս տարածքը, ի դեպ, Արամ Մանուկյանի տան հետ միասին  ճանաչվել է Հանրային գերակա շահ և տրվել է «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը։

Թե սովորաբար նման դեպքերում ինչպես են դեպքերը զարգանում, առավել քան հայտնի է։ Ոչ վաղ անցյալում նույնպես գերակա հանրային շահ ճանաչված Արամի 30 հացեում գտնվող շենքը քանդվեց գիշերը, տարածքը ձեռք բերած անհատըբացահայտ նշեց, որ գիշերով է քանդել, որ լրագրողներն ու քաղաքացիները աղմուկ չբարձրացնեն։ Ինչևէ, չի բացառվում, որ մի օր էլ առավոտյան քանդված տեսնենք ԱրամՄանուկյանի տունը, որից առանց այն էլ շատ քիչ բան է մնացել։

Այստեղ հարցը զուտ բարոյական նշանակություն ունի՝ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում պատմական հուշարձաններին։ Ավելին, Արամ Մանուկյանի տունը խորհրդանշական արժեք ունի ոչ միայն  ճարտարապետության տեսանկյունից, ի վերջո, մենք գործ ունենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի անվան հետ։ Եվ այստեղ Արամ Մանուկյանի տան ոչ միայն քանդելը, այլև ներկայիս՝ տասնամյակներ շարունակվող բարձիթողի վիճակը պարզապես մեր պատկան մարմինների ամոթն է, քանի որ այդ տունը վաղուց պետք է վերանորոգված ու թանգարանի վերածված լիներ։

Հասկանալի է, այն գտնվում է չափազանց թանկարծեք բիզնես տարածքում, որը կարող էր ծառայել շատ ավելի եկամտաբեր բաների, բայց գոնե այս դեպքում կարելի է անտեսել հայրենական օլիգարխիայի շահերը և փոքր-ինչ հարգանք ցուցաբերել պետականության ու նրա խորհրդանիշների նկատմամբ։

Վերջապես պետք է շեշտել, որ Արամ Մանուկյանի տան շուրջ կուտակված այս թնջուկը դառնալու է Մշակույթի նորանշանակ նախարարի փորձաքարը։ Կկարողանա՞ արդյոք Արմեն Ամիրյանը  փրկել այս հուշարձանը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Իհարկե, Ամիրյանըկարող է  նաև ասել, որանզոր է,  քանի որ իր նշանակումից առաջ ամեն ինչ արդեն որոշված է եղել, սակայն դրանից շատ բան չի փոխվի և Ամիրյանի պաշտոնավարումը կսկսվի  ոչ թե կառուցելով, այլ քանդելով։

Կարծում ենք, որ նման պայմաններումՄշակույթի նորանշանակ նախարարը բոլոր ջանքերը պետք է գործադրիշենքը փրկելու և դրանով իսկ հասարակական  վստահություն վաստակելու համար։

Վստահություն, որն ամենաշատն է պակասում մեր պետական պաշտոնյաներին։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան