Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժամանակ». ՀԱՊԿ անդամներին կհաջողվի թույլ չտալ, որպեսզի Մոսկվան այս կառույցը վերածի Արեւմուտքի դեմ գործիքի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեպի ուր կփորձի Ռուսաստանն առաջ տանել իր քաղաքականությունը ՀԱՊԿ միջոցով երեւանյան գագաթնաժողովի ընթացքում։ Խնդիրն այն է, որ այդ գագաթնաժողովը տեղի է ունենում մի աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ էլ ավելի են սրվել, կարելի է ասել նույնիսկ նոր փուլի են հասել Արեւմուտքի եւ ՌԴ հակասությունները։

Եվ ահա, երբ այս պարագայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան Երեւանում հայտարարում է, որ առկա աշխարհաքաղաքական իրողությունները պահանջում են ամրացնել ՀԱՊԿ ռազմական ներուժը, դա իհարկե հիմքեր է տալիս տագնապելու, որ Արեւմուտքի հետ դիմակայության սրումը Ռուսաստանին կարող է մղել ՀԱՊԿ-ն վերածել իր ձեռքում այդ դիմակայության ավելի սուր գործիքի։

Մի բան է այստեղ հույս ներշնչում, որ այս հեռանկարը ՀԱՊԿ-ում Ռուսաստանից բացի, ըստ էության խորքային առումով ձեռնտու չէ եւ ոչ մի անդամի։ Այդ տեսանկյունից հատկանշական է, որ ՀԱՊԿ-ի Երեւանյան գագաթնաժողովից մի քանի օր առաջ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն ու եղբայրական պետությունն է, սակայն չի պատրաստվում կռվել Ռուսաստանի համար թեժ հակամարտության որեւէ գոտում, այլ կերպ ասած, Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ներգրավվի ՌԴ-Արեւմուտք հակամարտությունում։

Պետք է հուսալ, որ նույն մոտեցումն է դավանում նաեւ Ղազախստանը։ Այս երկու երկրներն, իհարկե, ՀԱՊԿ-ում այն սուբյեկտներն են, որոնք կարող են դիմակայել Ռուսաստանին։ Այլապես, մեծ են կասկածները, որ հակառակ պարագայում ՀԱՊԿ-ն գործիք, այն էլ սուր գործիք դարձնելու ՌԴ կամքին, Հայաստանի իշխանությունները կարող էին եւ չդիմակայել, որքան էլ որ չէին կարող չհասկանալ, թե դա ինչ բարդություններով եւ վտանգներով է հղի Հայաստանի համար։

Այսպիսով, երեւանյան գագաթնաժողովում գլխավոր ինտրիգը հանդիսանում է այն, թե արդյոք մասնակիցներին կհաջողվի՞ բացահայտորեն, ուղիղ դիմադրությամբ, կամ որոշակի ենթատեքստային միջոցներով թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը ՀԱՊԿ-ն վերածի Արեւմուտքի հետ հակասությունների սրման նոր փուլում ավելի ակտիվ կամ կոշտ մի գործիքի։

 Այն, որ այդ գործիքը Հայաստանի անվտանգության հետ ըստ էության ոչ մի կապ չունի, մենք համոզվել ենք մեր պետության մաշկի վրա, մեր 102 քաղաքացիների կյանքի գնով՝ ապրիլյան պատերազմի օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոն