Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչն է միավորել դերասան Դավիթ Թադևոսյանին և երգչուհի Սյուզիին (լուսանկարներ)

ԼԱՅՖ

«Արմենիա TV»-ի եթերում շուտով կմեկնարկի նոր «Աջ, թե ձախ» հեռուստանախագիծը, որի շրջանակներում հաղորդավարները կշրջագայեն տարբեր երկրներով, կփորձեն օգտվել տվյալ երկրի հաճույքներից՝ մեկն ունենալով անսահմանափակ հնարավորություն՝ ոսկե քարտի տեսքով, մյուսը՝ 100 դոլար՝ ապրելով ընդամենը 2 օր: Նախագծի հաղորդավարներն են դերասան Դավիթ Թադևոսյանն ու երգչուհի Սյուզին։

11991189_807587676027577_1138995855_o

Զրույցում Սյուզին հույս հայտնեց, որ արձագանքները դրական կլինեն, քանի որ հաղորդումը և՛ ճանաչողական է, և՛ ժամանցային։ «Բավականին երկար ժամանակ է՝ չեմ եղել էկրաններին, արդեն երեքուկես տարի է՝ աշխատում եմ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի միջազգային բաժնում և սիրահարված եմ իմ աշխատանքին։ Հարյուրավոր նախագծեր են եղել, որոնց մասնակցել եմ կամ մերժել, սակայն երբ առաջարկը ստացա նախագծի պրոդյուսեր Արկադի Շուշանյանից, հասկացա, որ իմ տեսակին համապատասխան է, որովհետև անգամ ոչ գիտակցական տարիքից ճամփորդել եմ։ Հուսամ՝ վերադարձս ճիշտ ժամանակին է և ճիշտ տեղում: Չէի պատկերացնում, որ որևէ նախագծով կոգևորվեմ,- ասաց Սյուզին և հավելեց, -ոգևորիչ է, երբ քո ղեկավարներն են իրենց հավանությունը տալիս»։

11990070_807587679360910_1681962935_o

Դավիթը հայտնեց, որ «Շելբի» փրոդաքշնը հաղորդումն իրականացրել է իր առաջարկով։ «Կարծում եմ՝ հեռուստադիտողների համար հետաքրքիր կլինի։ Ժամանցային լավ հաղորդում է, որը կարող է նաև ուղեցույցային լինել, թե տվյալ երկիր գնալու դեպքում մարդն ինչից կարող է օգտվել, ինչից՝ ոչ, քանի որ լուսաբանում ենք բացառապես ամեն ինչ»,- նշեց Դավիթը։

Աշխատանքային թիմն արդեն եղել է մի շարք երկրներում։ Թե քանի օր կանցկացնեն տվյալ երկրում, կախված է աշխատանքի ծավալից։ Առաջին երկիրը, ուր այցելել են, Մոնտենեգրոն է։ «Առաջին անգամ էի Մոնտենեգրոյում։ Աննկարագրելի գեղեցիկ էր։ «Մոնտենեգրո» իտալերենից թարգմանաբար նշանակում է սև սար, քանի որ շուրջդ սարեր են, և երբ մթնում է, բոլոր սարերը սև են դառնում։ Ուղղակի հեքիաթային է։ Քաղաքները մեկը մյուսից շատ են տարբերվում. մեկն ընդգծված պատմական է, մյուսը՝ ընդգծված ժամանցային։ Կոտոր քաղաքում ոչ մի նոր շինություն չկա, եթե ինչ-որ բան վնասվում է, վերակառուցում են նույնությամբ»,- ոգևորությամբ նշեց Սյուզին։

11999144_807587686027576_1484663591_o

Ըստ Դավթի՝ թեև ներկայանում է որպես հաղորդավար, այս ձևաչափում շատ կարևոր է դերասանական հմտություններ ունենալը, քանի որ հաղոդումը խաղարկային է։ Սյուզին նկատեց, որ հաղորդման հոգին ու շունչն այն է, որ սցենար չկա. «Դու մեկնաբանում ես յուրաքանչյուր գեղեցիկ և ոչ գեղեցիկ բան, որը տեսնում ես։ Դու չես խաղում, տեսախցիկը ֆիքսում է քո բոլոր էմոցիաները»։ Դավիթն էլ հավելեց, որ ամբողջ ընթացքը լի էր զվարճալի ու զավեշտալի պատմություններով, քանի որ հաղորդման ընթացքում ոչինչ կանխատեսելի չէ, ամեն բան հիմնված է իմպրովիզների վրա։ «Վերջերս Կիպրոսում շատ հետաքրքիր ջրային ատրակցիոն նստեցինք, որը չգիտեմ՝ ինչպես ենք եթեր տալու, քանի որ ես էլ, օպերատորն էլ շատ էինք վախեցել»,- հիշեց դերասանը։

11986233_807587672694244_588706105_o

Սյուզին նշեց, որ ցանկացած երկիր մեկնելուց առաջ ստեղծագործական խումբը նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ բանակցելով տվյալ երկրի ազգային տուրիստական ինստիտուտի հետ, որտեղից ստանում են ժամանցային գոտիների, մշակութային վայրերի ցանկն ու նախապես քննարկում, թե ինչը պետք է լուսաբանել։ «Հաղորդման ֆորմատը թույլ է տալիս ցույց տալ, թե ինչպես կարող է անցկացնել իր հանգիստը սահմանափակ ֆինանսով մարդը և ինչեր կարող է իրեն թույլ տալ անսահմանափակ հնարավորություներ ունեցող մարդը»,- ասաց Սյուզին։

11993167_807587682694243_1302555997_o

«Աջ, թե ձախ»-ը եթերում է լինելու սեպտեմբերի 18-ից։

Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը