Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին, այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և խնդիրներին. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Պառավաքար համայնքը: Բնակիչների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով սահմանում տիրող    լարված իրավիճակին և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին,  ընդգծել է,  որ ՀՀ իշխանությունները սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին են և եկել են, որպեսզի տեղում ծանոթանան նրանց խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը տարբեր սոցիալական և հարկային արտոնություններ սահմանելով սահմանամերձ համայնքների բնակիչների համար փորձում է հնարավորինս աջակցել նրանց և լուծում տալ նրանց սոցիալական խնդիրներին: Տեղի բնակիչները բարձրացրել են  համայնքի որոշ հատվածներում գազիֆիկացմանը,  ճանապարհահատվածի վերանորոգմանը, ոռոգման ջրի, մանկապարտեզի ներքին հարդարմանը, ուսանողների ուսման վարձերին վերաբերող խնդիրներ: Գործադիրի ղեկավարը  խոստացել է դրանք քննարկել կառավարությունում և տալ համապատասխան լուծումներ:


Հովիկ Աբրահամյանն այնուհետև այցելել է Սևքար համայնք: Տեղի բնակիչները նշել են, որ  հակառակորդի կրակահերթերի պատճառով համայնքում որևէ խուճապ չկա և իրենք ապրում են  առօրյա կյանքով:  Սևքարի համայնքապետը բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համայնքի ջրագծի և մշակույթի տան վերակառուցման համար: Միաժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ առաջիկայում էլ կսկսվեն Սևքարի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:


Հովիկ Աբրահամյանի այցելած հաջորդ համայնքը Կոթին է եղել: Կոթեցիները կառավարության ղեկավարին շնորհակալություն են հայտնել հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող կրակահերթերի այս օրերին իրենց այցելելու համար և նշել, որ իրենց բարոյահոգեբանական վիճակն, ինչպես միշտ, այսօր էլ բարձր է: Այնուհետև վարչապետը լսել է համայնքի բնակիչներին հուզող հարցերը, որոնք վերաբերել են վառելափայտով ապահովմանը, 27 հեկտար ցորենի արտերը կրակոցների հետևանքով չմշակելուն, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերին: Գործադիրի ղեկավարը խոստացել է անհրաժեշտ գումարներ տրամադրել ինչպես վառելափայտի, այնպես էլ չմշակված ցորենի դաշտերի փոխհատուցման համար: Վարչապետը համայնքապետին հանձնարարել է կառավարություն ներկայացնել  Կոթիի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձերի խնդրին ևս լուծում տալու համար:


Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է նաև, որ հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահմանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: 


Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել սահմանապահ համայնքների բնակիչներին իրենց ոգին բարձր պահելու համար  և շեշտել, որ Հայաստանի  իշխանությունները՝ Նախագահի գլխավորությամբ, կանգնած են մեր սահմանամերձ բնակչության թիկունքին և սահմանապահ համայնքների բոլոր խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են:

Ծառուկյանը Ֆերգյուսոնին հաղթելուց հետո խոսել է առաջիկա մենամարտի մասին Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման մասինՀաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. OxfamԻսպանիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ կրակը ընդգրկել է շուրջ 330 հեկտար, բնակիչները տարհանվել ենՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. ՆեթանյահուԱնտարկտիդան կորցնում է ձմեռային սառույցըԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնաuելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցՖոն դեր Լայենը կարող էր բարեփոխում նախաձեռնել Կալասի հետ ունեցած հակամարտnւթյան պատճառով. EuronewsԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանՀորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ ՌոդրիԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Մարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըՀերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Կատարցի բանակցագնացները ժամանել են Իրան․ Reuters Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում Իսրայելը անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը Իսրայելի նախագահը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրան «իրանական չարիքի կայսրությանը դիմակայելու» համար Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ