Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը բաց է բոլորի համար անկախ քաղաքական պատկանելիությունից. ընդունելության մեկնարկը տրված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ընդունելության մեկնարկի մասին: Անվճար հիմունքներով գործող դպրոցը դասընթացի առաջին փուլը սկսելու է նոյեմբերից:

 «Քաղաքական դպրոցներ ունենալու ավանդույթը կա բազմաթիվ եվրոպական կուսակցությունների մոտ, եւ օգտվելով լավագույն միջազգային փորձից՝ ՀՀԿ-ն նույնպես այս որոշումը կայացրեց: Ամիսների ընթացքում համապատասխան նախաձեռնող խմբի հետ աշխատել ենք ուսումնական պլանի, դասախոսների ցանկի վրա, ինտենսիվ համագործակցել  նաեւ մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես հատուկ փոխայցելություններ են եղել Ավստրիա: Համագործակցության հեռանկարներ կան գերմանական քրիստոնեա-դեմոկրատական միության Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ, «Միասնական Ռուս աստան» կուսակցության քաղաքական դպրոցի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության փոխնախագահը:

Նրա խոսքով՝ դպրոցի  նպատակը նախեւառաջ կուսակցական կադրերի վերապատրաստումը եւ հմտությունների կատարելագործումն է:  Դպրոցն ընդունելության  է հրավիրում ոչ միայն հանրապետականներին:

«Դպրոցը բաց է լինելու բոլորի համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:

Քաղաքական դպրոցի ուսումնական ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլից՝ բազային դասընթաց եւ վերապատրաստումներ՝ կապված տարբեր ընթացիկ քաղաքական, հասարակական զարգացումների հետ:

«Դասընթացներին կարող են մասնակցել 20-29 տարեկան անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ այն ստանալու ճանապարհին են: Համապատասխան փաստաթղթերի ցանկի մեջ ներառել ենք նաեւ մոտիվացիոն նամակ, որում դիմորդները պետք է նշեն, թե ինչու են ցանկանում մասնակցել դասընթացներին»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը՝  նշելով, որ ակնկալում են ունենալ շատ դիմորդներ, սակայն սահմանել են սահմանափակ թվով դիմորդների ընդունելություն:

«Նախատեսել ենք առայժմ կազմել մեկ խումբ, իսկ մեծաքանակ դիմումներ ստանալու դեպքում հնարավոր է՝ բացվի նաեւ երկրորդ խումբը: Քաղաքական դպրոցում դասավանդելու են քաղաքական գործիչներ՝ հանրապետականներ եւ ոչ միայն, փորձագետներ, բուհերի դասախոսներ, պրոֆեսորներ»,-նշեց նա:

Լրագրողների հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւս դասավանդելո՞ւ են, Արմեն Աշոտյանը չցանկացավ մանրամասն անդրադառնալ:

Դասընթացների մասնակցելու համար հայտադիմումների վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերի 20-ը:

Կայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»