Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մազերի գույնն ու օծանելիքի բույրը

ԼԱՅՖ

Կանայք ականջներով են սիրում, իսկ տղամարդիկ՝ աչքերով։ Բայց երկուսի համար էլ կարեւոր է մյուսից եկող բույրը։ Շատ կանայք հարցնում են. արդյո՞ք բույրերը կապ ունեն մազերի գույնի հետ։ Եվ եթե այս երկու գործոնները համադրվում են, ապա ինչպե՞ս անհրաժեշտ բույր ընտրել։ Կարելի է առաջին հարցին կարճ պատասխանել. այո, յուրաքանչյուր բույր հարմար է մազերի որոշակի գույնին։ Իսկ ահա երկրորդ հարցի պատասխանը կտա այս հոդվածը։

Օծանելիքը յուրահատուկ բույր ունի, որը կարող է մարդկային ընկալում ձեւավորել, ավելացնել հմայքը։ Հաճախ զրուցակիցը ձեզ հիշում է այն բույրով, որը ձեր օծանելիքն է արձակում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե որքան տարբեր բույրեր են թողարկում օծանելիք արտադրողները, եւ որքան դժվար է բազմազանությունից ընտրել սեփական բույրը։ Որպես կանոն, կանայք հիմնվում են իրենց ներքին զգացողության վրա եւ երբեմն այդ հնարավորություն է տալիս որակյալ օծանելիք ընտրել։ Սակայն ամբողջական պատկերի համար անհրաժեշտ է օծանելիքի բույրը համադրել մազերի գույնի հետ։

Մասնագետները բաց գույն ունեցող կանանց խորհուրդ են տալիս ավելի թեթեւ եւ բուսական բույրով օծանելիք ընտրել, որոնք ներդաշնակ կլինեն իրենց արտաքինին։ Շիկահերները կարող են ցիտրուսային բույր ընտրել, ինչպես նաեւ հասմիկի կամ վարդի։

Օծանելիքը պետք է թարմության բույր ունենա, կնոջն աշխուժություն եւ լավ տրամադրություն պարգեւի։

Թխահերներին ու շագանակագույն երանգներով մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում մեղրա-քաղցրային բույրեր, օրինակ՝ մարոկյան վարդի կամ հելիտրոպի։ Հարմար է նաեւ սովորական ակացիայի կամ վայրի կեռասի բույրը։

Թխահերները կարող են ձեռք բերել վանիլի, նարդոսի կամ հակինթի բույրեր։ Այդպիսի կանայք պետք է գուրմանական տարրերով օծանելիք ընտրեն, հատկապես՝ կոճապղպեղի, մեխակի, դարչինի բույրեր։

Կարմրահեր կանանց հարմար են կայուն եւ դինամիկ բույրերը։ Այս դեպքում անհրաժեշտ է գնել հապալասի, խոլորձի, մշկընկույզի բույրերը։ Կարմիր գույնն այս աղջիկների զարդն է, այն իր մեջ էներգիա եւ գրավչություն է պարունակում։ Այդ պատճառով նրանց հարկավոր են թարմ ու վառ բույրեր։ Հարմար են հակինթի եւ կծու կոճապղպեղի բույրերը։

Ընդհանուր առմամբ, փորձառու պարֆյումերներն ու նորաձեւության եւ գեղեցկության աշխարհի ներկայացուցիչները համակարծիք են, որ մազերի բնական գույնը կարող է ազդել օծանելիքի բույրի վրա։ Փորձարկումներ են կատարվել, որոնց արդյունքները ցույց են տվել, որ, օրինակ, սպիտակ կամ բաց-կարմրավուն մազերը թույլ են պահպանում օծանելիքի բույրը, քանի որ այս գույնի մազերը բարակ են եւ ավելի չոր։ Նուրբ էսենցիան կարող է արագ չեզոքանալ՝ թողնելով միայն օծանելիքի կտրուկ բույրը։ Այդ պատճառով, շատ կարեւոր է օծանելիքն ընտրել մազերի բնական գույնին համապատասխան։

Երբեմն դժվար է որոշել, թե օծանելիքի բույրն ինչ կապ ունի մազերի գույնի հետ, ինչի արդյունքում դժվարություններ են առաջանում օծանելիքի ընտրության հարցում։ Օգտվելով վերը նշված խորհուրդներից՝ դուք առանց դժվարության ձեզ հարմար բույր կընտրեք, որը կհամապատասխանի ձեր մազերի բնական գույնին։

 

ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է