Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանն ընկերների հետ գողություն է կատարել խանութից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացիներ Գեղամ Ներսիսյանը և Արսեն Բաբայանը 2015թ. մարտի 4-ին` ժամը 21:00-ի սահմաններում, իրենց ընկերոջ` ՀՀ ոստիկանության աշխատակից Գուրգեն Մկրտչյանի տանը հյուրընկալվելուց հետո,  Գ. Ներսիսյանի առաջարկով որոշել են ավտոմեքենա վարձակալել և մեկնել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք: Ինչպես  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, վարձակալած ավտոմեքենայով վերջիններս ուղևորվել են Գեղարքունիքի մարզ. ճանապարհին ծխախոտ գնելու նպատակով մտել են Չկալովկա գյուղ և նկատել, որ շրջակայքի բոլոր խանութները փակ են:

Այնուհետև Գ. Ներսիսյանն ընկերներին առաջարկել է մթերային խանութից գողություն կատարել: Խանութից գողություն կատարելու շուրջ Ա. Բաբայանի և ոստիկանության աշխատակից Գ. Մկրտչյանի հետ նախնական համաձայնության գալուց հետո, Գ. Ներսիսյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քարով կոտրել է խանութի պատուհանի ապակին, որից հետո Ա. Բաբայանի հետ ապօրինի մուտք են գործել խանութ:

Խանութի ներսում պոլիէթիլենային փաթեթներում տեղավորելով խոշոր չափերով` մոտ 580 հազար ՀՀ դրամ արժողությամբ պարենային ու այլ ապրանքները, Գ. Ներսիսյանն ու Ա.  Բաբայանը  դրանք խանութի պատուհանից փոխանցել  են Գ. Մկրտչյանին, ով  գողոնը տեղափոխել ու տեղավորել է ավտոմեքենայի մեջ: Ապա հափշտակելով նաև խանութի դրամարկղում եղած 20 հազար ՀՀ դրամը` վերադարձել  են  Երևան:

Գ. Մկրտչանն ու Գ. Ներսիսյանը վերջինիս առաջարկով գողացված ապրանքները տեղափոխել և թաքցրել են Գ. Ներսիսյանի ընտանիքին պատկանող տնամերձ հողամասում:

Գուրգեն Մկրտչյանին, Գեղամ Ներսիսյանին և Արսեն Բաբայանին մեղադրանք է առջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Գ. Ներսիսյանի և Ա. Բաբայանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակցի և նրա երկու ընկերների կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ընդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Տնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Վախ, երանի էդ օրը. Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար (տեսանյութ) Խոր ցավով տեղեկացա,որ մեր շատ սիրելի գործընկեր Լուսինեն մահացել է. Կարեն ԳրիգորյանԻրանը հաստատել է Ալի Լարիջանիի մաhըԱղոթք ընտանիքի համարՍաուդյան Արաբիայում պայթյուններ են հնչել․ «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին Սա իսկական ֆուտբոլ էր․ Սպերցյանը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածների հետևանքով վիրավորվել է 157 մարդ ԱՄԷ-ն փակել է օդային տարածքը Իրանը հայտնել է, որ արկ է ընկել Բուշերի ատոմակայանի տարածքում Թիվ 27 մսուր-մանկապարտեզում տղամարդու մարմին է հայտնաբերվել Կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ. վճարման ամբողջ գործընթացը թվայնացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 18-ից 21-ը Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է շարունակել ելույթները «Բարսելոնայում» Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Պարսից ծոցի երկրներն օգտագործում են գնդացիրներ և համալիր ՀՕՊ համակարգեր՝ իրանական ԱԹՍ-ներին հակազդելու համար Զինվորների վրա Իսրայելի հարձակումները խաթարում են «Հըզբոլլահ»-ին հակազդելու բանակին ուղղված կոչերը. Լիբանանի նախագահ Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ ավարտել Իրանի հետ պատերազմը. Թրամփ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերի վրա արկ է ընկել Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է, որ Մակրոնը շուտով կլքի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Նոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՀորմուզի նեղուցում ճգնաժամը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՄիրզոյանը Մասկատում հուշագիր է ստորագրել Կատարը դիմել է ԱՄՆ-ին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԵրազանքը՝ բեմում. Լիլիթ Թոխատյանը հուզվեց, երբ Հրանտ Թոխատյանը մոտեցավ շնորհավորելու. «Կառավարական համերգը» վերադարձել է նոր երիտասարդ շնչով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանԱՄՆ-ն և Չինաստանը արդյունավետ բանակցություններ են վարել Փարիզում. Բեսենթ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՖրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը. Մակրոն Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանՖԻՖԱ-ն չի քննարկի ԱԱ-2026-ում Իրանի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու հարցը Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԼեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան ԱՄՆ-ը մեկնաբանել է նավերի հեռացումը Պարսից ծոցից Բա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն Աշոտյան