Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


20 ֆիլմեր, որոնք կստիպեն Ձեզ արտասվել

ԼԱՅՖ

Ֆիլմերը լավն են համարվում այնքանով, որքանով կարողանում են մարդկանց հուզել: Մարդիկ շատ հաճախ ունենում են այն նույն զգացմունքները, որոնք այդ պահին զգում են դերասանները` հաճախ նրանց հետ վերապրելով լավ և վատ պահերը: Ստորև ներկայացնում ենք 20 ամենահուզիչ ֆիլմերը:

1. Շերբուրյան անձրևանոցները/ The Umbrellas of Cherbourg

 

Ֆիլմի հիմքում անձրևանոցներ վաճառող Ժենեվյեվայի և ավտոմեխանիկ Գիի սիրային պատմությունն է: Նրանց բաժանում է պատերազմը: Ֆիլմը ժամանակին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Պալմայի ոսկե ճյուղի»: Այսօր էլ այս ֆիլմը կարելի է դիտել արցունքոտ աչքերով, իսկ կոմպոզիտոր Միշել Լեգրանի անկրկնելի երաժշտությունը դարձել է բոլոր սիրահարների թալիսմանը:

2. Այլմոլորակայինը/ E.T. the Extra-Terrestrial

 

Ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ամբողջ աշխարհին ստիպեց հավատալ, որ ոչ միայն կարելի է ընկերանալ այլմոլորակայինի հետ, ով նման է առանց պատյանի կրիայի, իսկ դեմքով`  Ալբերտ Էյնշտեյնին, այլև փրկել նրան դաժան մարդկանցից:

3. Սոֆիի ընտրությունը/ Sophie's Choice

 

Ֆիլմի առաջին կադրերն արդեն իսկ հուզիչ են: Մի կնոջ կյանքի պատմություն, ով նացիստական ճամբարում կորցրել է ամուսնուն ու երեխաներին և այժմ փորձում է ուժ գտնել, որպեսզի ապրի հետպատերազմյան բարեկեցիկ Ամերիկայում: Դերասանուհի Մերիլ Սթրիփին անհնար է չհավատալ, այդ պատճառով նա արժանացել է «Օսկար»-ի գլխավոր դերի համար:

4. Մահացած պոետների հասարակությունը/ Dead Poets Society

 

Ջոն Քիթինգը, ում մարմնավորում է Ռոբին Ուիլյամսը, սպիտակ ագռավ է խստաբարո ուսուցիչների մեջ: Նա անկառավարելի է և ամբողջովին անտեսում է կրթական ծրագիրը: Իր աշակերտներին Քիթինգը հայտնում է Մահացած Պոետների Հասարակության գաղտնիքը, որն ամբողջովին փոխում է նրանց կյանքը: Ֆիլմը դիտելուց հետո Դուք էլ ուրիշ մարդ կդառնաք:

5. Արթնացում/ Awakenings

 

Ամաչկոտ բժիշկ և գիտնական Մալքոլմ Սեյերը (Ռոբին Ուիլյամս) օգտագործում է էքսպերիմենտալ դեղամիջոցներ, որպեսզի «արթնացնի» հազվադեպ հիվանդության անշարժացած զոհերին: Լեոնարդն առաջին հիվանդն էր, ով ստացավ այդ չփորձարկված բուժումը… Ֆիլմը դիտելուց հետո Դուք նորովի կնայեք աշխարհին և կսովորեք գնահատել կյանքի փոքրիկ ուրախությունները:

6. Իմ կյանքը/My Life

Հաջողակ գործարար Բոբ Ջոնսը (Մայքլ Կիտոն) իմանում է, որ կմահանա քաղցկեղից, չապրելով նույնիսկ 40 տարի: Բայց նա դեռ ունի վերջին հույսը` հասցնել տեսախցիկով նկարել իր կյանքի, ընտանիքի մասին պատմությունը և խորհուրդներ տա իր ապագա երեխային: Իրոք հուզիչ պատմություն այն մասին, որ աշխարհի ամենաթանկ բաները ամենևին էլ իրեր չեն:

7. Ֆիլադելֆիա/ Philadelphia

 

Երիտասարդ իրավաբան Էնդրյու Բեկետին հեռացնում են աշխատանքից` «Վայլտ Վիվեր» իրավաբանական ընկերությունից, առանց իրական պատճառը հայտնելու. մենեջերները պարզել են, որ նա ՁԻԱՀ-ով հիվանդ հոմոսեքսուալ է:

8. Շինդլերի ցուցակը/ Schindler's List

Սթիվեն Սփիլբերգի 1993 թվականին նկարահանած դրաման` գերմանացի բիզնեսմեն և գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ Օսկար Շինդլերի մասին, ով Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ իր հնարամտությամբ կարողանում է ցեղասպանությունից փրկել հարյուր հազարավոր հրեաների: Ֆիլմը 7 անվանակարգերում արժանացել է «Օսկար»-ի:

9. Կանաչ մղոն/ The Green Mile

 

Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա նկարահանված դրամա է։ Ֆիլմը պատմում է բանտարկյալ Ջոն Կոֆֆիի մասին, ում դատապարտել են մահապատժի: Ֆիլմը ներկայացվել է Օսկարի (4 անվանակարգում) և Ոսկե Գլոբուսի, ստացել է 3 Սատուրն կինոմրցանակ։

10. Մթության մեջ պարողը/ Dancer in the Dark

 

Բավականին անսովոր ֆիլմ, որի գլխավոր դերը կատարել է հանրահայտ երգչուհի Բյորքը: Ցնցող ու ողբերգական այս ֆիլմը պատմում է գրեթե կույր չեխ գաղթական կնոջ մասին, ով ապրում է հանուն իր երեխայի: Բյորքի կատարմամբ հիանալի երգերը ֆիլմը վերածում են կինոարվեստի իսկական գլուխգործոցի:

11. Հիշողության օրագիրը/ The Notebook

 

Հետաքրքիր սիրային պատմություն: Ծերունին`ծերանոցում,օրագրի միջից տատիկին կարդում է մի սիրային պատմության մասին, որը իրականում տեղի է ունեցել նրանց հետ, տարիներ առաջ: Ֆիլմը ստիպում է վերապրել նույն զգացմունքները, որոնք այդ պահին զգում են դերասանները:

12. Կախարդական աշխարհը/ Finding Neverland

 

 Գրող Մետյու Բարրին չի ենթարկվում պահպանողական Լոնդոնի օրենքներին: Նա ընկերանում է միայնակ այրի կնոջ հետ և դառնում նրա 4 որդիների խորթ հայրը: Նոր ընտանիքը նրան ներշնչանք է հաղորդում, և այդպես ծնվում է մի գեղեցիկ հեքիաթ` մեծանալ չցանկացող երեխաների մասին:

13. Ռուանդա հյուրանոցը/ Hotel Rwanda

 

Ֆիլմը 1994թ-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին է: Ֆիլմի գլխավոր հերոս Փոլը, ով հեղինակավոր հյուրանոցի կառավարիչ է, ամեն ինչ անում է` մարդկանց փրկելու համար: Դա նրան հաջողվում է. նա մահից փրկում է 1268 հոգու: 

14. Սապատավոր լեռը/ Brokeback Mountain

 

Գեյ-դրամա, որը պատմում է 2 հոմոսեքսուալիստ կովբոյների սիրո մասին: Տարբեր կերպ կարելի է մոտենալ ֆիլմի թեմային: Այնուամենայնիվ ֆիլմն արժանացել է 3 մրցանակի` ռեժիսորի (Էնգ Լի), երաժշտության և ադապտացված սցենարի համար (Լարի ՄակՄարտրի եւ Դայանա Օսանա):

15. Հատուցում/ Atonement

 

Ֆիլմը երկու քույրերի մասին է: Նրանցից մեկն ունի շատ վառ երևակայություն, պիեսներ է գրում, մյուսը` սիրահարվել է տան սպասուհու տղային: Նրանց աշխարհը քանդվում է դեպքերի ողբերգական զարգացման պատճառով: Այն ֆիլմերից է, որոնք կարևորում են մարդկային ներողամտությունը:

16. Հ.Գ. Ես քեզ սիրում եմ/ P.S. I Love You

Նրանք ստեղծված են միմյանց համար, պետք է ապրեն երջանիկ և հնարավոր է մահանան նույն օրը: Բայց ճակատագրի հեգնանքով աղջիկը դառնում է այրի: Անգամ մահից հետո ամուսինը կնոջը միայնակ չի թողնում: Նա հետմահու գրում է 7 հաղորդագրություն  կնոջը, որոնցից յուրաքանչյուրը վերջանում է «Հ.Գ. Ես քեզ սիրում եմ» տողով…

17. Գծավոր գիշերազգեստով տղան/ The Boy in the Striped Pyjamas

 

Իրադարձությունները տեղի են ունենում 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ. հրեաների համակենտրոնացման ճամբարի գերմանացի պարետի որդին ընկերանում է համակենտրոնացման ճամբարից մի հրեա երեխայի հետ, ինչն էլ շատ ծանր ավարտ է ունենում:

18. Խատիկո` ամենահավատարիմ շունը/ Hachi: A Dog's Tale

 

Պրոֆեսոր Պարկեր Ուիլսոնը երկաթուղային կայարանում մի լքված շուն է գտնում և տանում տուն՝ վերադարձնելու մտադրությամբ, սակայն շան ետևից ոչ ոք չի գալիս, և Պարկերը պահում է շանը: Տարիներ անց, երբ տերը մահանում է, շունը չի հեռանում այն կայարանից, որտեղից վերջին անգամ նրան աշխատանքի է ճանապարհել:

19. Վալենտինկա/Blue Valentine

 

Ֆիլմում նկարագրվում է ժամանակակից ամուսնական զույգի ողբերգական պատմությունը:

20. Անձրևի մարդը/ Rain Man

 

Եսասեր երիտասարդ Չառլի Բեբբիտն անսպասելի իմանում է, որ իր հանգուցյալ միլիոնատեր հայրը, ժառանգությունը թողել է ոչ թե իրեն, այլ աուտիզմով հիվանդ եղբորը՝ Ռեյմոնդին։ Ռեյմոնդն ապրում է հոգեբուժանարում և նրա գոյության մասին Չառլին նույնիսկ չգիտեր։ Զայրացած Չառլին որոշում է Ռեյմոնդին վերցնել հիվանդանոցից իր մոտ և բնակվել նրա հետ մինչև ժառանգության կեսը կհասնի իրեն։

Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետ