Երևան, 26.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիլիկյան թաղամասում ավազակային հարձակման դեպքի առթիվ կազմվել է հանցագործի ֆոտոռոբոտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկը, կապել տան բնակիչներ, տարեց ամուսիններ Շ.Ալիյանին և Թ.Սադայանին և դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ և ոսկյա զարդեր՝ ամուսինների վրա հարձակում գործած անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում կազմվել է անձանցից մեկի սուբյեկտիվ պատկերը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նշված անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 880051։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ես հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը. Նարեկ ԿարապետյանՄարինկա Խաչատրյանի ձմեռային ֆոտոշարքը Հնդկաստանը պատրաստվում է կտրուկ նվազեցնել ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը՝ մինչև 40 տոկոսԹեհրանը չի ձգտում հակամшրտության և պшտերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը․ Մոհամմադ-Ռեզա ԱրեֆԶելենսկին հաստատել է այս շաբաթ նոր եռակողմ հանդիպումը PTPN2 գենի վնասվածքը հանգեցնում է աղիքային բորբոքման. Gut Microbes Ոստիկանները «Զվարթնոց»–ում հայտնաբերել են կողոպուտի համար Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողինՎճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համարԱՄՆ ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսում մտել է CENTCOM-ի ջրեր. Fox NewsԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըԼեհաստանը Կիևին 130 գեներատոր է փոխանցել Պարեկները նախորդ շաբաթ ծառայության ընթացքում հայտնաբերել են 368 ոչ սթափ վարորդ Տղամարդը փոքրիկ աղջկան թողել է, որ ալիգատորներն ուտեն՝ նրա մոր հետ վիճելուց հետո Բիանկա Սենսորին՝ տպավորիչ կերպարով. արծաթագույն total look Քանիեի հետ զբոսնելիս Վենետիկի «անիծված» պալատը, որը կապված է սպանությունների և ինքնասպանությունների հետ, վաճառվում է 17 միլիոն ֆունտովԱկտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա. ԿոբախիձեԳվարդիոլան թվարկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ առաջիկա հանդիպմանըԵրևան-Գյումրի ճանապարհին բեռնատար է այրվել ԵՄ երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը՝ սկսած 2027 թվականից Եղվարդ-Աշտարակ ճանապարհին բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Volkswagen»-ը Հույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՏղամարդը կրակ է բացել հարևանների տանը աղմկոտ երեկույթի պատճառով. 23-ամյա Արսենը ծանր վիրավորվել է. նոր մանրամասներՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանԱռաջիկա եղանակը Հայաստանում Միանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՎրաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին Հզոր պայթյուն ու հրդեհ հունական գործարանում, առնվազն 4 մարդ է մաhացել է, մեկ հոգի՝ անհետ կորել (տեսանյութ)Բնականի տակ քողարկված ռիսկեր․ ինչ վտանգներ է պարունակում իր մեջ Boro Plus կրեմըՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ ՆազարյանըԱռնվազն 7 զոհ, 16,000 չեղարկված չվերթ, մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվելԳները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր ԿամենդատյանՀետվճարի համար անկանխիկ առևտրի պահանջն արդարացված չէ․ Դավիթ ՀակոբյանԱշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են «Nissan» ու «Ford», վիրավnրներ կանՆարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում. «Մեր ձևով» շարժման խոսնակ Ադրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻնչ իրավիճակ է ճանապարհներին Փաշինյանը երկու օրենք է պատրաստում ընդդեմ ԶԼՄ-ների և կուսակցությունների Արևային էներգիայի պահպանման շուկան մինչև 2035 թվականը կքառապատկվի Երևանի Ավան համայնքում ներկայացրեցի Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. Նարեկ ԿարապետյանՎեհափառի դեմ արշավը նախաձեռնել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, շարունակել՝ Փաշինյանը․ Աննա Կոստանյան«ՀայաՔվեի» անդամները մշտապես մասնակցում են կիրակնօրյա պատարագների, ժամերգությունների, և զորակցում անսասան մնացած հոգևորականներինԱռողջության համընդհանուր ապահովագրության ռիսկերը․ անպատրաստ բուժհաստատություններ, բարձր վճար. ՀայաՔվե Այս իշխանությունը թանկացրեց գույքահարկն արտակարգ դրության պայմաններում. Էդմոն Մարուքյան