Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առավոտ». 7-8 հայի արգելված է մտնել Վրաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Վրաստանում, թեև նախընտրական շրջան է և թվում է, թե շատ խնդիրներ պետք է լուծում ստանային, ինչպես խոստացել էին վրացական իշխանության վերին օղակների ներկայացուցիչներ, օրինակ` անձամբ Բիձինա Իվանիշվիլին, սակայն ջավախահայության խնդիրներն, ընդհակառակը, ավելի մեծ ծավալների են հասնում: Այդ է պատճառը, որ Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են,  թե «ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական և հոգևոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների և հուզումների պատճառ: Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի և հայ գրականության դասագրքերը, և Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»: Հավելենք նաև, որ Վրաստանում գործում է նաև սև ցուցակ, համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որևէ հիմնավորման արգելվում է: Aravot.am-ը «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանից հետաքրքրվեց սա ի՞նչ քաղաքականություն է, ինչո՞ւ մեր այսպես կոչված բարեկամ երկրի հետ  նման խնդիրներ են ծագում ու ավելի խորանում: Նա արձագանքեց. «Ես նման տեղեկություն չունեմ, որ նախընտրական շրջանում այբբենարաններ են տարել Վրաստան և արգելքի հանդիպել: Բայց այդ խնդիրն, ընդհանրապես, գոյություն ունի: ՀՀ սփյուռքի նախարարությունը Վրաստանի կրթության նախարարության հետ համատեղ պետք է խնդիրը քննարկեին ու կարողանային հասնել մի ընդհանուր վիճակի, որ հայատառ գրականությունը և դասագրքերը անարգել տեղափոխեին Վրաստանի հայկական դպրոցներ: Տարիներ շարունակ այդ դասագրքերը մեծ դժվարությամբ են հասնում Վրաստանի հայկական դպրոցներին: Վերջին` նախընտրական շրջանի մասին չունեմ տեղեկություն, թե գրքեր են տեղափոխվել ու արգելքի հանդիպել, բայց եթե տանեին, իսկապես արգելքի կհանդիպեին»: Պատճառներից պարոն Գրիգորյան առանձնացրեց կազմակերպական խնդիրներն ու վրացական կողմի պահանջները. «Վրաստանի իշխանությունները շահագրգռված չեն հայատառ գրականության մուտքով: Վերջին անգամ մեկ տարի ուշացումով Սփյուռքի նախարարությունը կարողացավ դասագրքերի որոշակի խմբաքանակ ուղարկել Վրաստանի հայկական դպրոցներ: Վրաստանի կրթության  նախարարությունը պահանջում է, որ հայկական դպրոցների համար դասագրքերն իրենք թարգմանեին, որոնք կհամապատասխանեին իրենց կրթական ծրագրերին: Բայց իրենց թարգմանած գրականությունը բազում տառասխալներ ուներ և անհասկանալի ու անգրագետ ձևակերպումներով էր: Կար պայմանավորվածություն, որ պետք է հայ- վրացական հանձնաժողով ստեղծվեր, որ հայ մասնագետ ներգրավվեր, և թարգմանությունը կատարվեր պատշաճ մակարդակով»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»