Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետական պարտքը մոտենում է իր «պիկին»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ցանկացած երկրի գործունեության առանցքային նպատակներից մեկը երկրի տնտեսական անվտանգության ապահովումն է, որը հնարավորություն կտա պետությանն ապրել բնականոն կյանքով: Տնտեսական անվտանգության հարցում յուրաքանչյուր երկրի համար կան մի շարք սպառնալիքներ, որոնց կանխարգելումն ու կարգավորւմը դառնում է երկրի անվտանգության ապահովման հիմնական ուղղությունը:
 
Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որի տնտեսական անվտանգության պահովման հիմնական սպառնալիքներից մեկը պետական պարտքի բարձր մակարդակն է: Թե ինչքանով է պարտքը վտանգավոր, գնահատվում է որոշակի չափորոշիչների հիման վրա: Զարգացող երկրների տնտեսական անվտանգության գնահատման միջազգային պրակտիկայում ընդունված է, որ երբ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 50%-ը, դառնում է կառավարման ու կայունության տեսակետից ռիսկային: Շատ երկրներում այս գործակիցն ամրագրվում է օրենքով, և կառավարություններն ամեն ինչ անում են պետական պարտքի մակարդակը բարելավելու ուղղությամբ:
 
2016 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմում է 5.384 մլրդ դոլար: 2015-ի տարեվերջի համեմատությամբ այն ավելացել է 306.511 մլն դոլարով կամ 6.3%-ով:
 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ դրանից 4.493 մլրդ դոլարն արտաքին պարտքն է, որից ՀՀ կառավարության պարտքը կազմում է 3.99 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկինը՝ 502.4 մլն դոլար: ՀՀ համախառն արտաքին պարտքը 2015-ի տարեվերջի համեմատ ավելացել է 4%-ով:
 
ՀՀ ներքին պարտքը կազմում է 891.193 մլն դոլար: 2015-ի տարեվերջի համեմատ այն ավելացել է 17%-ով:
 
2015թ. սեպտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 778 մլն 509 հազար ԱՄՆ դոլար (2 տրլն 272 մլրդ 611.1 մլն դրամ)՝ 2014թ. դեպտեմբերի վերջի 4 մլրդ 441 մլն 524 հազար դոլարի դիմաց. 2015թ. առաջին ինն ամիսներին այն աճել է 336 մլն 985 հազար դոլարով կամ մոտ 7.6 տոկոսով: ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2016թ. կկազմի ՀՆԱ-ի 49,4 տոկոսը: Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Հայաստանի իր հերթական դիտարկման մեջ կանխատեսել է, որ Հայաստանի պետական պարտքը 2017թ. կաճի մինչև 52,4 տոկոսով՝ ՀՆԱ-ի համեմատ, մինչդեռ, ըստ ՀԲ-ի կանխատեսումների, հաջորդ երկու տարիներին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի 2017-ին 51.5%-ով, 2018-ին՝ 50.04%-ով:
 
Այս երկու կանխատեսումներով հանդերձ, ակնհայտ է դառնում, որ եթե անգամ հնարավոր լինի զսպել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 50 տոկոսի սահմանաչափին հասնելը, միևնույն է, այս ցուցանիշը գտնվում է վտանգավորության բարձագույն մակարդակում, ՀՀ պետական պարտքը հասել է իր «պիկին» և լուրջ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում վտանգը և կորուստները կարող են աղետաբեր և կործանարար լինել մեր երկրի տնտեսության համար:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

Պուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան