Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կանացի տասը սխալ՝ տղամարդկանց գրավելու հարցում

ԼԱՅՖ

NEWS.am STYLE- ը գրում է.

Ձեր ուշադրության ենք ներկայացնում տասը սխալ, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց գրավելու հարցում։

1. Քաոսի վերածված վարսեր

Քաոսի վերածված, առատ մուսով եւ գելով հավաքված վարսերը չեն կարող դրական տպավորություն թողնել տղամարդկանց վրա։ Այո, նա կնկատի ձեզ, բայց հաստատ չի ցանկանա իր կողքին նման մեկին տեսնել։

2. «Դիմակ»

Կանայք սիրում են հնարավորինս շատ, տարբեր տեսակի տոնային քսուքներ օգտագործել՝ դեմքի թերությունները քողարկելու համար։ Սակայն տոնային կրեմի չափից շատ օգտագործումը ոչ միայն չի կարող օգնել ձեզ տղամարդուն գրավելու հարցում, այլեւ կարող է վանել նրան, քանի որ տղամարդու համար այդքան շատ շպարված կինը ծաղրածուի է վերածվում։ Այս պարագայում գործում է. «Որքան քիչ, այնքան լավ» սկզբունքը։

3. Արհեստական թարթիչներ

Հավանաբար նկատել եք, որ այժմ նորաձեւ են դարձել արհեստական թարթիչներ դնելը եւ դրանք սեւաներկով առատորեն ներկելը, որի պատճառով ամեն անգամ աչքերը թարթելիս թարթիչները կպչում են իրար։ Տղամարդիկ նկատում են այս ամենը, եւ սա չի կարող գրավիչ լինել։ Ուստի, այս ամենից խուսափելու համար պետք է առաջին հերթին բարձրորակ սեւաներկ օգտագործել, որը շատ արագ կչորանա եւ չի լղոզվի։

4. Շատ փայլ

Եթե դուք պրոֆեսիոնալ դիմահարդար չեք, ուրեմն խուսափեք փայլերի կամ ստվերաներկերի առատ օգտագործումից։ Փորձեք ավելի բնական եւ կանացի լինել։

5. Դեղին ատամներ եւ բերանի տհաճ հոտ

Դեղին ատամներն ու բերանի տհաճ հոտը վանում են եւ տղամարդկանց, եւ կանանց։ Ոստի, եթե կինը ցանկանում է գրավել իր պոտենցիալ փեսացուին, ուրեմն նա պետք է հետեւի իր բերանի խոռոչի հիգիենային։

6. Մարմնի խնամքի բացակայություն

Եթե կինը չի հարդարում եղունգները, չի հետեւում իր հիգիենային, ուրեմն նա երբեք չի կարողանա գրավել տղամարդու ուշադրությունն ու սիրտը. մոռացեք «սպիտակ ձիով ասպետի» մասին։

7. Չոր կամ յուղոտ մաշկ

Այո, տղամարդիկ նույնիսկ սա են տեսնում։ Յուղոտ եւ չոր մաշկը տղամարդու մոտ միանգամից «նահանջելու» ռեժիմն է ակտիվացնում։ Նույնը կարելի է ասել նաեւ ճաքճքված շուրթերի մասին։

8. Տղամարդու ներկայությամբ հարդարվել

Տղամարդկանց չի հետաքրքրում, թե ինչպես է կինը հարդարում իրեն։ Նրանց համար արդյունքն է կարեւոր, որպեսզի կինը գերազանց տեսք ունենա։ Հետեւաբար, կինը պետք է տանը հարդարվի եւ գեղեցիկ տեսքով ներկայանա հանդիպմանը։

9. Մուգ շուրթեր

Կնոջ շուրթերը տղամարդուն գրավելու հիանալի զենք են, քանի որ հենց գեղեցիկ շուրթերն են կնոջը սեքսուալ եւ ավելի կանացի դարձնում։ Բայց շրթներկ գնելիս պետք է ուշադիր լինել, քանի որ սխալ ընտրված շրթներկը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Փորձեք ավելի բնական գույներ օգտագործել։ Մուգ գույն ունեցող շրթներկերը սովորաբար հետք են թողնում ատամների վրա, ինչը բավականին տհաճ է տղամարդկանց համար։

10. Չափից շատ օծանելիք

Այո, օծանելիքի ընտրության հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Հիշեք, որքան էլ թանկարժեք կամ էժան լինի օծանելիքը, պետք է քիչ օգտագործել այն։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Հմայիչ, կանացի, բնական եւ գրավիչ եղեք եւ մի մոռացեք, որ տղամարդիկ ամեն ինչ տեսնում ու նկատում են։

 

Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր Կամենդատյան