Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. կրծքի առաջնային զննում տնային պայմաններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Սա մի հիվանդություն է, որը սպառնում է ցանկացած կնոջ: Սակայն մասնագետի մոտ այցելությունն էլ միշտ չէ, որ ստացվում է: Շատերն էլ տեղյակ են, որ առաջնային զննումը հնարավոր է իրականցնել ինքնուրույն, սակայն ինչպես դա ճիշտ անել, չգիտեն:

 

 

Այսօր միասին կսովորենք դա անելու երեք էտապները:

1. Զննում հայելու դիմաց

Մերկ վիճակում կանգնեք հայելու դիմաց, ձեռքերը  կողմ պարզեք և ուսումնասիրեք կրծքերը: Անհամաչափության համար անհանգստանալ պետք չէ, քանի որ բնական երևույթ է, երբ կնոջ երկու կրծքերն ունեն տարբեր չափսեր: Սակայն պետք է աչալուրջ լինել նկատելու համար այլ անհամաչափությունները. ձևի փոփոխություն, երակների ընդգծվածություն, տեղերում ներս ընկած հատվածներ: Այս փոփոխություններն առավել ցայտուն են երևում, երբ ձեռքերը դնում ենք ծոծրակին  կամ վեր ենք բարձրացնում կամ էլ մինչև գոտկատեղի հատվածը խոնարհվում ենք: Այս ամենը անելուն զուգահեռ՝ պետք է ոչ թե թույլ, այլ լարված վիճակի բերել կրծքերի մկանները:

Կարևոր է այս բոլոր վարժությունները կատարել մեկը մյուսից հետո, և ոչ թե անել մեկը և չանել մյուսը: Անհրաժեշտ է նաև ստուգել՝ արդյոք չեն փոփոխվել կրծքերի պտուկներն ու արդյոք ոչ մի արտադրություն չկա դրանցից: Դա ստուգելու համար նրբորեն սեղմեք պտուկն այնպես, ինչպես դա անում են կաթի առկայությունը ստուգելու համար:

2. Ստուգում լոգանքի ժամանակ

Լոգանքի ժամանակ, երբ ձեռքերը հեշտորեն սահում են մաշկի վրա, սեղմեք իրար Ձեր ձեռքի երեք մատներն ու օղակաձև շարժումներով զննեք կրծքի մակերեսը՝ առանց սեղմելու ուժ գործադրելու: Շոշափեք կրծքի ողջ մակերեսը՝ թևատակերն էլ ներառյալ: Աջ ձեռքով ձախ կուրծքը շոշափելու ժամանակ ձախ ձեռքը պահեք ծոծրակին, նույնը և հակառակ դեպքում:

3. Կրծքի շոշափում պառկած դիրքում

Պառկեք մահճակալին, բարձիկ տեղադրեք զննվող կրծքի ուղղությամբ ուսի տակ և նույն ուղղությամբ ձեռքը տեղավորեք ծոծրակին, իսկ հետո շոշափեք կուրծքը: Նույնը արեք և հակառակ դեպքում:  Այս տարբեր դիրքերով զննումն անելու նպատակը մեկն է. ավելի կարծրացած գոյացությունները հնարավոր է՝ դժվար լինի շոշափել մեկ դիրքում, իսկ մյուսում դրանք բացահայտվեն: Այդ իսկ պատճառով կուրծքը պետք է ստուգել բոլոր այս երեք մեթոդներով: Կարևոր է նաև հիշել ժամանակի մասին. ստուգման այս երեք տարբերակները պետք է միասին 5 րոպեից ավելի չտևեն:

 

Կարևոր է  հիշել. կրծքում  հայտնաբերված նորագոյացություններից միայն քիչ տոկոսն են լինում չարորակ ուռուցքներ ու վախենալու, առավել ևս խուճապի մատնվելու կարիք չկա:

Երբեք չմոռանալ. ցանկացած նորագոյացության բացահայտման դեպքում առաջին բանը, որ պետք է անել, բժշկին դիմելն է:

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան